«Ծառուկյան» դաշինքից երեք պատգամավոր հրաժարականի դիմում է ներկայացրել
«Ծառուկյան» դաշինք խմբակցության անդամներ Հարություն Ղարագյուզյանը, Արտյոմ Ծառուկյանը, Խաչիկ Մանուկյանը ԱԺ կանոնակարգ օրենքով 155-րդ հոդվածի համաձայն հրաժարականի դիմում են ներկայացրել: Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
Նա նաև նշեց, որ նույն հոդվածի համաձայն, եթե հրաժարականի հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում պատգամավորները գրավոր դիմումով հետ չեն վերցնում հրաժարականի մասին իրենց դիմումը, կազմվում է արձանագրություն և հրաժարականը համարվում է ընդունված:
Արա Բաբլոյանը նաև տեղեկացրեց, որ ՀՀԿ խմբակցությունը երեկ գումարած նիստում խմբակցության ղեկավար է ընտրել Վահրամ Բաղդասարյանին, քարտուղար՝ Գագիկ Մելիքյանին: «Ծառուկյան» դաշինք խմբակցությունը նիստ է գումարել և խմբակցության ղեկավար է ընտրել Գագիկ Ծառուկյանին, քարտուղար` Վահե Էնֆիաջյանին: «Ելք»-ը խմբակցության ղեկավար է ընտրել Նիկոլ Փաշինյանին, քարտուղար` Գևորգ Գորգիսյանին: ՀՅԴ-ն խմբակցությունը ղեկավարելու է Արմեն Ռուստամյանը, քարտուղար է նշանակվել Աղվան Վարդանյանը:
Հարակից հրապարակումներ`
- Վարդևան Գրիգորյան. «Ծառուկյան» խմբակցությունը որևէ կաշկանդվածություն չի զգալու
- Հարություն Ղարագյոզյանը ևս պահանջում է իր մանդատը
- Մուկուչյան. «Ծառուկյան» դաշինքից 11 թեկնածու ինքնաբացարկի դիմումները հետ են պահանջել
- Ինքնաբացարկ հայտնած պատգամավորները ԿԸՀ-ում են
- ԲՀԿ-ում Խաչիկ Մանուկյանի անունից ինքնաբացարկի դիմում են գրել. «Ժամանակ»