ԱԺ-ում առաջարկվեց մշտական հանձնաժողովները կրճատել
Ազգային ժողովում ՀՀԿ-ական պատգամավոր Հրայր Թովմասյանն առաջարկեց ԱԺ մշտական հանձնաժողովները 12-ից կրճատել՝ հասցնելով 9-ի:
Նա նշեց, որ կան բավականին մոտ ոլորտներ և, ելնելով այդ գործոնից, դրանց փոխկապակցավծությունից, առաջարկում են գործի պետաիրավական հարցերի և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողով՝ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովների փոխարեն:
Առողջապահության, մայրության և մանկության, ինչպես նաև սոցիալական հարցերի հանձնաժողովներն առաջարկում են գործի մեկ հանձնաժողովում: Գյուղատնտեսության և բնապահպանության, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովներն առաջարկում են լինի մեկ հանձնաժողովում:
Ինչ վերաբերում է անդամների թվաքանակին, Հ. Թովմասյանն ասաց, որ, հաշվի առնելով Սահմանդրության փոփոխությունները, ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխությունները, որոնք բացառում են որևէ պատգամավորի մեկից ավելի հանձնաժողովներում ընդգրկված լինելը, հանձնաժողովներում տեղերը կլինեն ուղիղ 105:
Հանձնաժողովներն են՝
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով
Պետաիրավական հարցերի և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողով
Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով
Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության, սպորտի հարցերով մշտական հանձնաժողով
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշատկան հանձնաժողով
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան