Կան պատգամավորներ, ովքեր գրանցման կարգին այնքան էլ ծանոթ չեն. Արա Բաբլոյան
Ազգային ժողովի հերթական նիստը մեկնարկեց, ինչպես միշտ, պատգամավորների գրանցմամբ: Գրանցվեց 83 պատգամավոր, սակայն պարզվեց, որ կան պատգամավորներ, ովքեր գրանցման կարգին այնքան էլ ծանոթ չեն, չեն գրանցվել:
«Քանի որ մենք ունենք բավականին մեծ թվով պատգամավորներ, ովքեր առաջին անգամ են ընտրվել և դեռ գրանցման կարգի հետ այնքան էլ ծանոթ չեն, նորից հայտարարում եմ գրանցում»,- ասաց ԱԺ նորընտիր նախագահ Արա Բաբլոյանը՝ ներկայացնելով գրանցման կարգը:
Երկրորդ անգամ գրանցվեց 89 պատգամավոր:
«Շատ լավ, առաջընթաց ունենք, 89 պատգամավոր է գրանցվել»,-ասաց Ա. Բաբլոյանը:
Նշենք, որ այժմ պատգամավորը ընտրում են ԱԺ նախագահի երեք տեղակալի: «Հայաստանի Հանրապետական» խմբակցությունը Ազգային ժողովի նախագահի տեղակալների համար առաջադրել է Էդուարդ Շարմազանովի և Արփինե Հովհաննիսյանի թեկնածությունները, «Ծառուկյան» դաշինք խմբակցությունը՝ Միքայել Մելքումյանի թեկնածությունը:
ԱԺ նախագահի տեղակալներն ընտրվում են գաղտնի քվեարկությամբ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան