ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգեցին Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակը
Մայիսի 19-ը Պոնտոսի հույների ցեղասպանության օրն է: Ազգային ժողովի նիստում ՀՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց, որ 2015 թ. մարտի 24-ին ՀՀ ԱԺ-ն միաձայն դատապարտել է Օսմանյան և Քեմական Թուրքիայում հույների, ասորիների ցեղասպանությունը, որը, նրա խոսքով, Հայոց ցեղասպանության շղթայի շարունակությունն էր:
«Ես ևս մեկ անգամ դատապարտելով Օսմայան Թուրքիայում տեղի ունեցած ցեղասպանությունը, այսօրվա թուրքական իշխանությունների ժխտողական քաղաքականությունը, դատապարտում եմ ցեղասպանությունները և կոչ եմ անում Ազգային ժողովին մեկ րոպե լռությամբ հագել Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակը»,- ասաց Էդ. Շարզամանովը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան