Խմբակցությունները ներկայացրեցին ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների իրենց թեկնածուներին
Ազգային ժողովում քննարկվում է մշտական հանձնոժողովների նախագահների ընտրությունների հարց: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ասաց, որ ԱԺ կանոնակարգ օրենքի 138-րդ հոդվածի համաձայն՝ մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների պաշտոններում թեկնածուների առաջադրման իրավունք ունեն խմբակցությունները: Մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների պաշտոններում պատգամավորների կազմից թեկնածուների առաջադրման իրավունքը խմբակցությունների միջև բաշխվում է ըստ յուրաքանչյուր պաշտոնի համար ստացված գործակցի, որը հաշվարկվում է Դոնթի բանաձևով՝ Գխ =Ախ/(Պխ +1):
Նշված բանաձևի հաշվարման արդյունքում, ԱԺ նախագահի ներկայացմամբ, 9 հանձնաժողովի նախագահների թեկնածուների առաջադրման իրավունքը խմբակցությունների միջև բաշխվել է հետևյալ համամասնությամբ՝ 6 հանձնաժողովի նախագահ կառաջադրի ՀՀԿ խմբակցությունը, երեք՝ «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք խմբակցությունը:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ներկայացրեց իրենց խմբակցության կողմից առաջարկվող թեկնածուներին. առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Հակոբ Հակոբյան, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Արմեն Աշոտյան, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Կորյուն Նահապետյան, պետաիրավական հարցերի և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Հրայր Թովմասյան, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Խոսրով Հարությունյան, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագաի պաշտոնում՝ Գագիկ Մինասյան:
«Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի քարտուղար Վահե Էնֆիաջյանը ներկայացրեց իրենց խմբակցության կողմից առաջադրվող թեկնածուներին. եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Նաիրա Զոհրաբյան, գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության, սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Վարդան Բոստանջյան, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Վարդևան Գրիգորյան:
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ-ն մերժեց «Ելք»-ի նախագիծը. խորհրդարանը կունենա 9 մշտական հանձնաժողով
- «Ելք»-ը ներկայացրել է այլընտրանքային նախագիծ. Էդմոն Մարուքյան
- Անկյունաքարը ճիշտ դրեք, հակառակ դեպքում, խնդիրները շատ բարդ են լինելու. Արամ Սարգսյան
- ԱԺ-ում առաջարկվեց մշտական հանձնաժողովները կրճատել
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան