Ասանժը հայտարարել է, որ չի մոռանա և չի ների դեսպանատանն անցկացրած յոթ տարիները
WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժը հայտարարել է, որ յոթ տարի «բանտարկության» մեջ է եղել առանց մեղադրանքի, իսկ իրեն զրպարտել են, գրում է ՏԱՍՍ-ը։
«Յոթ տարվա ընթացքում իմ երեխաները մեծացել են, իսկ իմ անունը՝ արատավորվել»,- հյատարարել է նաև Twitter-ում։ Նա հավելել է, որ չի մոռանա և չի ների դա։
Սա Ասանժի առաջին հայտարարությունն է այն բանից հետո, ինչ շվեդական դատախազությունը դադարեցրել է նրա նկատմամբ ընթացող հետաքննությունը։ Նրա փաստաբան Ժուլիան Բրանկոն էլ ասել է, որ այժմ Ասանժը մտադիր է քաղաքական ապաստան խնդրել Ֆրանսիայից։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին