Գերմանիայի ԱԳՆ-ն Ինջիրլիքի շուրջ ստեղծված վեճի մասին. «Թուրքիան Գերմանիային շանտաժի է ենթարկում»
Թուրքիան գերմանացի պատգամավորներին կթույլատրի հանդիպել Ինջիրլիքում ծառայություն անցնող գերմանացի զինծառայողների հետ, միայն այն պայմանով, եթե Գերմանիան պաշտոնական Անկարային արտահանձնի, այն անձանց, ովքեր գերմանական իշխանություններից ապաստան են խնդրել:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը:
Վերջինս տեղեկացրել է, որ ներկայումս Թուրքիայից 450 հոգի ապաստան խնդրելու դիմում է ներկայացվել, որից 80-ը բավարարվել է:
«Թուրքիայի իշխանությունը այդ անձանց ձերբակալելու նպատակով ցանկանում է, որ արտահանձնենք իրենց: Սա մի իրավիճակ է, որտեղ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը շանտաժի է ենթարկում ՆԱՏՕ-ի անդամ մեկ այլ երկրի: Սա կտրականապես անընդունելի է»,-ասել է Գաբրիելը:
Գերմանիայի արտգործնախարարի խոսքերով՝ Թուրքիայի իշխանությունը բացահայտ կերպով Գերմանիային ասել է ,որ եթե վերջիններս արտահանձնեն ապաստան խնդրողներնն, այդ ժամանակ գուցե հնարավոր կլինի տեսակցել գերմանացի զինվորներին:
Նա նաև անդրադարձել է թեմայի վերաբերյալ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը՝ նշելով, որ նախարարի օգտագործած արտահայտությունը բազմաթիվ վտանգներ են պարունակում:
Ավելի վաղ Չավուշօղլուն վերոնշյալի կապակցությամ ասել էր. «Եթե Գերմանիան ցանկանա հեռանալ Ինջիրլիքից, ուրեմն՝ «բարի ճանապարհ»:
Աղբյուրը հիշեցնում է, որ գերմանացի պատգամավորներին ավելի վաղ նույնպես արգելվել էր այցելել Ինջիրլիք ռազմաբազա: Այդ ժամանակ պատճառը Գերմանիայի խորհրդարանի կողմից 1915թ. տեղի ունեցածը ցեղասպանություն որակելն էր:
Հարակից հրապարակումներ`
- Սիրիայի Տաբկա օդանավակայանը ԱՄՆ-ի համար կարող է դառնալ թուրքական Ինջիրլիքի այլընտրանք
- Թուրքիան կարող է փակել Ինջիրլիքի ավիաբազան ամերիկյան ուժերի համար
- Der Schpigel. Գերմանիան նախատեսում է իր ռազմական կոնտինգենտը դուրս բերել «Ինջիրլիքից»
- Թուրքիան պատրաստ է ԻՊ-ի դեմ պայքարի համար Ռուսաստանին թույլատրել օգտվել Ինջիրլիքի ռազմաբազայից
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին