ԵԱՀԿ Մինսկի խումբն այլևս չի հանդուրժում Ադրբեջանի լկտի պահվածքը. Դավիթ Բաբայան
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը բավականին հետաքրքիր և յուրահատուկ է։ Ըստ երևույթին՝ արցախյան հիմնախնդրի կարգավորման գործում սա նոր սկիզբ է, կայունության և խաղաղության պահպանման հարթություն։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի այսօր տարածած այն հայտարարությանը, որտեղ նշվում է, որ Ադրբեջանի զինված ուժերը մայիսի 15-ին հրթիռային կրակ են բացել շփման գծի երկայնքով՝ հարվածելով ռազմական տեխնիկային։
«Նման հայտարարություն պետք է ավելի վաղ արվեր։ Միաժամանակ, կարելի է հասկանալ համանախագահներին, որոնք չեն ուզում իրավիճակն ավելի բարդացնել՝ հաշվի առնելով Ադրբեջանի հիստերիկ պահվածքը։ Մյուս կողմից, այլևս հնարավոր չէ հանդուրժել Ադրբեջանի դրսևորած լկտի պահվածքը։ Իսկ լկտի պահվածք այդ երկիրը ցուցաբերում է ոչ միայն շփման գծի երկայնքով, այլև տարբեր երկրների նկատմամբ։ Բնական է, որ Ադրբեջանը զզվեցրել է համանախագահող երկրներին»,- նկատեց մեր զրուցակիցը։
Դավիթ Բաբայանը կանխատեսելի համարեց Ադրբեջանի ԱԳՆ-ի այն հայտարարությունը, որով վերջինս հայտնում է, որ «ադրբեջանական ԶՈՒ-ն գտնվում է Ադրբեջանի ինքնիշխան տարածքում և կարող է անել այն ամենը, ինչ ցանկանա»:
Արցախի նախագահի մամուլի քարտուղարի խոսքով, ալիևյան կլանի գերնպատակն իշխանության մեջ մնալը և սեփական երկրի հարստությունը թալանելն է։ Հետևաբար եթե նույն այդ իշխանությունը որևէ կերպ չարձագանքեր ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը, իր ժողովրդի աչքում կհեղինակազրկվեր։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը մշտապես կոչ է անում ԵԱՀԿ համանախագահներին անվանական մատնանշել նախահարձակ կողմին. Նալբանդյան
- ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարությունն առանձնապես ոգևորիչ չէ. քաղաքագետ
- Մինսկի խումբը դատապարտում է հրադադարի ռեժիմի խախտումները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին