«Ելք»-ը ներկայացրել է այլընտրանքային նախագիծ. Էդմոն Մարուքյան
«Մենք քննարկում ենք մի նախագիծ, որը ներկայացված է քաղաքական մեծամասնության կողմից, իսկ մենք ներկայացրել ենք այլընտրանքային նախագիծ»,- Ազգային ժողովի նիստում ասաց «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների հարցի քննարկման ժամանակ:
Նա նշեց, որ քաղաքական մեծամասնության կողմից ներկայացված նախագիծը 6-րդ գումարման ԱԺ-ում մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովը փակելու մասին, իսկ «Ելք»-ի կողմից ներկայացված նախագիծը 6-րդ գումարման ԱԺ-ում մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովը չփակելու մասին է:
«Խոսակցությունը չի գնում, թե որ հանձնաժողովը ում է տրվելու, որովհետև Դոնթի բանաձևով վերջում է հասնում «Ելք» դաշինքին: Վստահեցնում եմ, որ հանձնաժողովն էլ հասնի, մենք, որպես ընդդիմադիր ուժ, կոմպետենտ նախագահի թեկնածու կառաջադրենք»,- ասաց նա:
Է. Մարուքյանի խոսքով, այստեղ «Ելք» դաշինքը պաշտպանում է 6-րդ գումարման ԱԺ շահերը. «Ո՞րն է շահը: Ունենալ կարևորագույն հանձնաժողովներ: Թե ով կղեկավարի, որ խմբակցությանը կհասնի, այդ խմբակցության պատասխանատվությունն է:
«Ելք»-ը պաշտապանում է իր շահը: Դոնթի բանաձևով իրեն հասանելիք հանձնաժողովի շահը: Դրանով նաև ցույց է տալիս, որ ինքն իր շահը կարողանում է պաշտպանել»:
Հիշեցնենք, որ ՀՀԿ-ն առաջարկում է 12 մշտական հանձնաժողովը կրճատել՝ հասցնելով 9-ի: Այս դեպքում ԱԺ հանձնաժողովների նախագահներ են լինում ՀՀԿ և «Ծառուկյան» դաշինք խմբակցությունների անդամներից:
Հարակից հրապարակումներ`
- Անկյունաքարը ճիշտ դրեք, հակառակ դեպքում, խնդիրները շատ բարդ են լինելու. Արամ Սարգսյան
- ԱԺ-ում առաջարկվեց մշտական հանձնաժողովները կրճատել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան