
Թեհրանի Հայոց թեմի առաջնորդը ևս մասնակցել է նախագահական ընտրություններին
Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արք. Սարգսյանը մասնակցել է նախագահական ընտրություններին,-հաղորդում է իրանական «Շարղ» օրաթերթը:
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ Թեհրանի Հայոց թեմի առաջնորդը քվեարկելուց հետո կոչ է արել քվեարկել այն թեկնածուի օգտին, որը ջանքեր կգործադրի, որպեսզի Իրանն ավելի հզորանա:
Հավելենք, որ օրերս Թեհրանի ազգային առաջնորդարան են այցելել և իրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպել ինչպես գործող նախագահ Հասան Ռոհանիի, այնպես էլ նրա մրցակից Էբրահիմ Ռայիսիի նախընտրական շտաբի ներկայացուցիչները: