Էրդողանի թիկնապահների հարձակումից տուժած ցուցարարը պատմել է միջադեպի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ԱՄՆ այցի ընթացքում նրա թիկնապահների կողմից ծեծի ենթարկված խաղաղ ցուցարարներից մեկը՝ Սեյիդ Ռըզա Դերսիմին, պատմել է միջադեպի մասին:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, 61-ամյա Դերսիմը պատմել է, ով 1992թ.-ից ապրում է Ամերիկայում.
«Սա անկարելի է: Նրանք մեզ ոտքերով էին հարվածում, ես կարող էի մեռնել: Սա Ամերիկան է: Այսպիսի բաները անընդունելի են, և դա է ինձ վշտացնում»:
Տուժածը կատարվածի մեջ մեղադրել է Էրդողանի թիկնապահներին՝ նկարագրելով, թե ինչպես է սկսվել միջադեպը. «Մեզ մոտեցան կոստյումով մարդիկ և սկսեցին հայհոյել իմ կնոջը, մորը, տատիկին»:
Դերսիմին պատմել է, որ սկզբում ինքը նկատել է, թե ինչպես են բռնել մի կնոջ կոկորդից ու դեմքին հարվածներ են հասցնում, նա փորձել է մոտենալ, օգնել: Բայց այդ պահին չորս մարդ հարձակվել են հենց Դերսիմիի վրա, վայր գցել ու ոտքով հարվածների տարափ տեղացրել:
«Ես չկարողացա ոտքի կանգնել: Փորձեցի ձեռքերով ծածկել գլուխս: Չգիտեմ, թե որքան տևեցին հարվածները: Հետո, երբ ոտքի կանգնեցի, արյունահոսում էի», - ասել է նա:
61-ամյա ցուցարարը այնուհետև տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ կարել են նրա քիթը, գլխի տրավմայի հետ կապված բժշկական օգնություն ցույց տվել:
Հիեցնենք, որ Թուրքիայի նախագահի ԱՄՆ այցի և նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման առթիվ հայ, քուրդ, եզդի և ասորի համայնքների ներկայացուցիչները մայիսի 16-ին բողոքի ցույց էին կազմակերպել Վաշինգտոնում: Էրդողանի անվտանգության աշխատակիցները խմբով հարձակվել են Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան հարևանությամբ անցկացվող խաղաղ ցույցի մասնակիցների վրա և դաժան ծեծի ենթարկել նրանց: Ցուցարարներից մի քանիսը լուրջ վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Հարակից հրապարակումներ`
- Վաշինգտոնում Էրդողանն անձամբ է հետևել ցուցարարներին նկատմամբ բռնությունների իրականացմանը
- ԱՄՆ սենատորը պահանջում է արտաքսել Թուրքիայի դեսպանին
- «Խստագույնս դատապարտում ենք բողոքի ակցիա անցկացնողների վրա դաժան հարձակման դեպքը»
- Վաշինգտոնում ցուցարարների հետ կռվողները եղել են Էրդողանի թիկնապահները. Guardian
- ԱՄՆ-ում Էրդողանի կողմնակիցները հարձակվել են հայ, քուրդ, եզդի ցուցարարների վրա
- ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի նստավայրի դիմաց բախումներ են տեղի ունեցել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան