Պատեհ չէ, որ զինվորների հիգիենիկ պարագաները մատակարարում են ծնողները. Մանե Թանդիլյան
«Զինված ուժերում ծառայության գրավչության ապահովման խնդիրը մեզ համար գերակայություն է»,-Ազգային ժողովի նիստում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՀՀԿ կողմից առաջադրված Կորյուն Նահապետյանը՝ պատասխանելով «Ելք» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանի հարցին, թե ընտանիքներն իրենք են ապահովում Զինված ուժերում ծառայող զինվորների առաջին անհրաժեշտության, հիգիենիկ պարագաներ, արդյո՞ք տեղյալ եք այդ խնդրից, ի՞նչ լուծումներ, վերահսկողական լիազորություններ եք պատրաստվում իրականացնել այս հարցի հետ կապված:
Կ. Նահապետյանի խոսքով, այսօր ՀՀ պետական բյուջեով նախատեսված են միջոցներ Զինված ուժերում ծառայության կազմակերպման, իրականացման համար, այդ թվում նաև մեր զինծառայողների բնականոն ծառայության ապահովման համար անհրաժեշտ պայմաններ, միջոցներ:
«Հնչել են որոշակի մտահոգություններ: Նախկինում էլ քննարկումներ ունեցել ենք: Տրվել են համապատասխան պարզաբանումներ, որոնք հիմնականում բավարարել են: Բայց կան որոշակի խնդիրներ, դրանց կապակցությամբ պետք է տրվեն լուծումներ: Հետևողական ենք լինելու այս բնագավառում, որպեսզի ունենանք առավել բարենպաստ իրավիճակ»,- ասաց Կ. Նահապետյանը:
Մանե Թանդիլյանն արձագանքեց, որ խնդիրն առկա է, խորքային, հույս հայտնեց, որ համատեղ ջանքերով այս խնդիրը լուծում կստանա, որովհետև պատեհ չէ, որ զինվորների հիգիենիկ պարագաները մատակարարում են ծնողները:
Կ. Նահապետյանն ասաց, որ որոշակի դեպքերում կա չափազանցված մոտեցում. «Իհարկե, յուրաքանչյուր ծնող ինքը ցանկություն ունի բանակում ծառայող զավակի համար առավել լավ պայմաններ ստեղծել: Այնպես չէ, որ պետությունն այդ նվազագույն բավարար երաշխիքները չի ապահովում: Իհարկե, շատ ավելի ցանկալի կլինի, որ որակական փոփոխություններ կատարենք, և այդ ուղղությամբ լինելու է հետևողական աշխատանք»:
Հարակից հրապարակումներ`
- Քանի ամիս է՝ Աշոտյանի ձեռքից հացը տարել են
- Եթե շարունակեք դասավանդել, իմ վերաբերմունքը ձեր թեկնածությանը դրական կլինի. Արամ Սարգսյանը՝ Բոստանջյանին
- «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը դեռ համաձայնեցված չէ Սահմանադրությանը. Գևորգ Գորգիսյան
- Խմբակցությունները ներկայացրեցին ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների իրենց թեկնածուներին
- ԱԺ-ն մերժեց «Ելք»-ի նախագիծը. խորհրդարանը կունենա 9 մշտական հանձնաժողով
- «Ելք»-ը ներկայացրել է այլընտրանքային նախագիծ. Էդմոն Մարուքյան
- Անկյունաքարը ճիշտ դրեք, հակառակ դեպքում, խնդիրները շատ բարդ են լինելու. Արամ Սարգսյան
- ԱԺ-ում առաջարկվեց մշտական հանձնաժողովները կրճատել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան