ԱԺ առաջին նիստը վարելը Կնյազ Հասանովի համար պատվաբեր էր և պարտավորեցնող
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կնյազ Հասանովն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր համար խորհրդարանում ամենատպավորիչը եղել է առաջին նիստը վարելը:
«Շատ դրական էր, ուրախ պահ էր, պատվաբեր էր և միաժամանակ պարտավորեցնող: Անհանգստություն չկար, ամեն ինչ նորմալ էր»,- ասաց պատգամավորը:
Նրա խոսքերով՝ դժվարություն չկար, ինչքան որ ունակ էր, ինչքան որ կարողանում էր, հարցերին պատասխանում էր:
Հարցին, թե արդյոք նոր խորհրդարանում տեսնում է որակական տարբերություն, Կնյազ Հասանովը պատասխանեց. «Իհարկե, տեսնում եմ, որակ կա, նաև բարձրացրած հարցերի մեջ, բայց դեռ մի օր եմ նստել, էդքան գնահատական չեմ կարող տալ»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները