Կիմ Չեն Ին. Հյուսիսային Կորեան դարձել է լիարժեք միջուկային տերություն
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը լուսանկարվել է միջին հեռավորության բալիստիկ հրթիռի ստեղծողների հետ: Ողջունելով նրանց՝ Կիմ Չեն Ինը հայտարարել է, որ այսուհետ Կորեայի ժողովրդա-դեմոկրատական Հանրապետությունը դարձել է լիարժեք միջուկային և Ասիայում հրթիռային առաջատար տերություն: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, նա կոչ է արել, հենվելով սեփական ուժերի վրա, ստեղծել և արտադրել զինտեխնիկայի ավելի հզոր համակարգ, որպեսզի ամրապնդվի Հյուսիսային Կորեայի դիրքերը որպես անպարտելի սոցիալիստական պետություն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մայիսի 14-ին Փհենյանը հաջող արձակել է միջին հեռավորության բալիստիկ հրռիթ: Հրթիռն անցել է 787 կմ տարածություն և ընկել Ճապոնական ծովը: Փորձարկումը ղեկավարել է անձամբ Կիմ Չեն Ինը: Ի պատասխան այդ փորձարկման, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երկրին սպառնացել է պատժամիջոցների կիրառմամբ, եթե շարունակի «սադրիչ գործողությունները»: Փհենյանը ՄԱԿ-ի բանաձևերը և հայտարարությունները չի ընդունում՝ հայտարարելով, որ ուժեղացնում է իր պաշտպանությունը ԱՄՆ ագրեսիվ քաղաքականության ֆոնին:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում