Քաղաքական 16:03 20/05/2017 Հայաստան

Շարմազանովի գնահատականները՝ «Ծառուկյան» դաշինքի և ՀՀԿ-ական թեկնածուներին

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր անդրադառնալով հանձնաժողովների նախագահների թեկնածուներին՝ նախևառաջ իր գործընկերներին կոչ արեց կողմ քվեարկել մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնում առաջադրված «Ծառուկյան» դաշինքի թեկնածուներին՝ Նաիրա Զոհաբյանին, Վարդան Բոստանջյանին և Վարդևան Գրիգորյանին։

Խոսելով Վարդան Բոստանջյանի մասին՝ Շարմազանովն ասաց, որ  խորհրդարանում նրա հետ աշխատած հինգ տարիները եղել են արդյունավետ:

«Կարծում եմ, որ Ձեր հետ աշխատած յուրաքանչյուր պատգամավոր կարող է ասել, որ Դուք բարձր պրոֆեսիոնալ եք, շատ ավելի բարձր մարդ եք և Ձեր հետ շփումը ուսանելի է եղել ոչ միայն ինձ համար, այլ շատերի համար»,- ընդգծեց ԱԺ փոխխոսնակը:

Նա նաև կարևորեց այն, որ Վարդան Բոստանջյանն ունի լսելու ունակություն. «Կարծում եմ, որ ձեր թեկնածությունը գրեթե բոլորի համար ընդունելի է,  իսկ ում համար ընդունելի չէ, ապա կարծում եմ՝ զուտ քաղաքական պատճառներով է: Այն հինգ տարին, որ Դուք չկայիք այս խորհրդարանում, Ձեր տեղը շատ էր երևում»:

Անդրադառնալով Նաիրա Զոհրաբյանի թեկնածությանը, նա գաղտնիք չհամարեց, որ թե ԱԺ-ում, թե դրանից դուրս բազմաթիվ գաղափարական բախումներ է ունեցել նրա հետ:

«Սակայն չեմ կարող ստել, որ լինելով ԵԽԽՎ պատվիրակության անդամ, արտաքին քաղաքական հարթակներում ամենայն պատախանատվությամբ պաշտպանել եք Հայաստանի Հանրապետության շահը՝ լինի Արցախի հարցում, լինի Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում։ Դուք Հայաստանի սահմաններից դուրս Ձեզ պահել եք պետական մտածողություն ունեցող անձ և առաջնորդվել եք ոչ թե կուսակցական, կուսակցամոլական վարքագծով, այլ պետական շահով»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը:

Ինչ վերաբերում է Վարդևան Գրիգորյանին, ԱԺ փոխխոսնակն ասաց, որ թեև խորհրդարանում նրա հետ չի աշխատել, բայց պրոֆեսորը եղել է իր գիտական աշխատանքը գնահատողներից մեկը։

«Ձեր խորհուրդները, Ձեր հեղինակությունը, մարդկային որակները կարծում եմ, որ որևէ մեկի համար գաղտինք չէ: Ձեր նման պրոֆեսիոնալ մարդիկ գեղեցկացնում են մեր խորհրդարանը»,- նշեց Շարմազանովը:

Այնուհետև ԱԺ փոխխոսնակն անդրադարձավ ՀՀԿ-ի թեկնածուներին և կոչ արեց կողմ քվեարկել առաջադրված վեց թեկնածուներին։

Խոսելով Գագիկ Մինասյանի մասին՝ ասաց, որ իր համար նա պարկեշտության էտալոններից մեկն է։

«Պարոն Մինասյանը չի ասում ինչպես պետք է անել, բայց, նրա հետ շփվելով, հասկանում ես որն է ճիշտը: 20 տարուց ավելի աշխատելով խորհրդարանում՝ ես չեմ ճանաչում մի մարդու, որ պարոն Մինասյանի թե՛ պրոֆեսիոնալ, թե՛ մարդկային որակների մասին ունենա այլ կարծիք: Պարոն Մինասյան, ես Ձեզնից շատ բան եմ սովորել, և եթե իմ վարքագծում դրական բան փոխվել է այստեղ, Դուք ունեք լուրջ ազդեցություն»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Հակոբ Հակոբյանին, ապա, ըստ Էդուարդ Շարմազանովի, նա սկզբունքային անձնավորություն է. «Էն մարդը, որը օրը վեց անգամ կարծիք է փոխում, նրա հետ ճամփա գնալ չարժե: Մարդ կարող է լինել իշխանության մեջ, բայց ունենալ ներքին ազատություն: Մեր ներքին քննարկումների ժամանակ նա կարող է ընդհանուրից առանձին իր մասնավոր կարծիքը պնդել»։

ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանն էլ ԱԺ փոխնախագահի համար ունի ազգային արժեհամակարգ. «Դուք կարող եք աշխատել ընդդիմության հետ, սա շատ կարևոր է, դուք ջատագովն եք եղել կոլեգիալ որոշումների»։

Արմեն Աշոտյանին էլ Շարմազանովը  համարեց իր վաղեմի ընկերը և հիշեց, որ իրար հետ միասին են մտել քաղաքականություն. «Արմեն Աշոտյանը շատ լավ բժիշկ կարող էր դառնալ, բայց դարձավ շատ ավելի պրոֆեսիոնալ քաղաքական գործիչ»։

Հրայր Թովմասյանին էլ Էդուարդ Շարմազանովը հաջողություն մաղթեց. «Դուք լայնախոհ անձնավորություն եք, մեր Սահմանադրության Թովմաս Ջեֆերսոնն եք»:

Իսկ Խոսրով Հարությունյանի մասին էլ նշեց, որ պատիվ է ունեցել նրա հետ աշխատելու ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում, և  նրա ջանքերով Հայաստանը կարողացավ չեզոքացնել Պակիստանի մուտքը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողով։

Մանրամասները՝ տեսանյութում:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:23
Խոշոր ավտովթար «Mercedes»-ի ու «Volkswagen Golf»-ի մասնակցությամբ, 3 վիրավորներից 2-ը երեխաներ են
Փետրվարի 24-ին, ժամը 16։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 124 կմ հատվածում բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչներ 53-ամյա Ռուբեն Ո․-ի...
Աղբյուր` Panorama.am
20:59
Մինչև վերջին պահն էլ մարտունեցիները մնացին աննահանջ ու պաշտպանեցին իրենց սահմանագիծը․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «2021 թվականն էր, Արցախի Մարտունու շրջան էի գնացել:...
Աղբյուր` Panorama.am
20:54
Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
20:44
Թաքուն ընթացակարգով կառավարությունը պատրաստվում է «Լիդիան Արմենիա»-ին հայկական բանկերի միջոցով 150 մլն դոլարի վարկ տալ․ Թեհմինե Ենոքյան
Բնապահպան, «Կանաչ Հայաստան» ՀԿ նախագահ Թեհմինե Ենոքյանը գրել է․ «Առանց կառավարության նիստի թաքուն ընթացակարգով...
Աղբյուր` Panorama.am
20:32
Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
20:26
Այսօրվա դրությամբ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի շուրջ 3800 ԱՄՆ դոլար պետական պարտք ունի․ տնտեսագետ
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պետական  պարտք և հարկային տեռոր ! Օրեր առաջ Ֆբ օգտատերերը ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:14
Վաղը կշարունակվեն «ավտոբուսի գործով» հիմնական դատալսումները
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Վաղը՝ փետրվարի 25-ին ժամը 13:30-ին Աջափնյակի դատարանում (հասցե՝ Նազարբեկյան 40) շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
20:01
Ըստ Ֆրիդրիխ Մերցի՝ Եվրոպայի նկատմամբ ԱՄՆ-ի հետաքրքրությունը նկատելիորեն նվազում է
Գերմանիայի ընտրություններում հաղթած Քրիստոնեա-դեմոկրատական ​​միության կանցլերի թեկնածու Ֆրիդրիխ Մերցը հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:25
Հադրութի շրջանի Ծամձոր գյուղն՝ ադրբեջանական հարձակումների թիրախում
Monument Watch-ն ահազանգում է․ «2025 թվականի փետրվարին արված արբանյակային լուսանկարների դիտարկումը թույլ է տալիս ասել, որ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
19:12
Միջնորդությամբ պահանջելու եմ՝ հանրային քրեական հետապնդում հարուցել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ․ Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Վերջապես ժամանակ ունեմ գրասենյակում աշխատելու և սկսում եմ Էդգար Ղազարյանի նկատմամբ հանրային քրեական...
Աղբյուր` Panorama.am
18:59
Հայաստանը ԵՄ անդամ չի դառնա ո՛չ 20 և ո՛չ էլ 50 տարի հետո․ Հրանտ Միքայելյան
Հայաստանի եվրոպական ինինտեգրումը խնդրահարույց է բոլոր տեսանկյուններից՝ և՛ քաղաքական, և՛ տնտեսական։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:45
ՀՀ-ում իշխող քաղաքական ռեժիմը հայտնվել է անվտանգային վակուումի մեջ․ «Հայաքվե»
«Հայաքվե» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում նշված է․ «Փոքր պետությունները, շարունակաբար հավատալով մեծ...
Աղբյուր` Panorama.am
18:32
Գյումրեցի ուսանողները Ռուբեն Մխիթարյանի հետ կարող են հանդիպել Երևանում՝ փետրվարի 26-ին
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը տեղեկացնում է․ «Երևանում...
Աղբյուր` Panorama.am
18:21
Ֆրանսիայի դեսպանը՝ «փաշինյանական» էժանագին ստերի քարոզիչ․ Ֆիդանյան
Պատմաբան Դավիթ Ֆիդանյանը գրում է․ «Ֆրանսիայի դեսպանը փաշինյանական էժանագին ստերի քարոզիչ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր...
Աղբյուր` Panorama.am
18:09
Գերմանիայի դաշնային խորհրդարանում ազգությամբ թուրք 19 պատգամավոր է ընտրվել
Նախօրեին Գերմանիայում կայացած համապետական ընտրություններում որպես պատգամավոր դաշնային խորհրդարան (Բունդեսթագ) է անցել ծագումով թուրք 19...
Աղբյուր` Panorama.am
18:00
Դաստիարակության, մեր ինքնության պահպանման համար ոք ոչ ոչինչ չի պահանջում. Խորեն Լևոնյան
«Մեր մեծերը, Վազգեն Սարգսյանը ինչ ֆիլմերով, մշակույթով են մեծացել, իսկ մեր երեխաները, նաև մենք ինչի վրա ենք մեծացել։ Այն մարդիկ մեծացել են...
Աղբյուր` Panorama.am
17:51
Ալեն Սիմոնյան. Դե ինչ, Պեդրոն այսօր նամակ է ստանալու
ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը Տելեգրամի իր էջում մամուլի տեսություն է արել ու արձագանքել դրանց. «1) Չնայած նրան, որ...
Աղբյուր` Panorama.am
17:42
«Վազգեն Սարգսյանը բուռն էր նաև սիրային թեմաներում». արդյո՞ք Լիլիթ Կարապետյանի կերպարը ներկայացված է «Վազգեն. վերջին սպարապետը» ֆիլմում
«Վազգեն. Վերջին սպարապետը» գեղարվեստական ֆիլմում ընդգծված է Վազգեն Սարգսյանի մարտական կերպարը, կան նաև սիրային պատմություններ։...
Աղբյուր` Panorama.am
17:31
Դատախազը 9-րդ անգամ չի ներկայացել նիստին, քանի որ բժիշկը նրան խորհուրդ է տվել վարել առողջ ապրելակերպ. Փաստաբանի ահազանգն ու առաջարկը
Փաստաբան Լուսինե Վիրաբյանն ահազանգում է. «Դատախազը հերթական (9-րդ) անգամ չի ներկայացել դատական նիստին, քանի որ բժիշկը նրան խորհուրդ է...
Աղբյուր` Panorama.am
17:28
Ինչո՞ւ էր Աշոտյանը դատարանի դահլիճ բերել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրեշտակի պատկերը
ՀՀԿ փոխնախագահ Արմեն աշոտյանն այսօր դատական հերթական նիստին իր հետ բերել էր օկուպացված Շուշիի բերդաքաղաքի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու չորս...
Աղբյուր` Panorama.am
17:25
Այսպես կոչված «արևմտյան ադրբեջանական» ներկայացուցչությունն առաջինը պաշտոնապես բացվել է Թուրքիայում. Սերգեյ Մելքոնյան
Հայաստանում գեներացվեց դեպի ԵՄ օրենսդրական նախաձեռնություն, բայց Բրյուսելում Հայաստանին չեն սպասում, ինչպես և ԱՄՆ-ում, երբ Նիկոլ Փաշինյանին որևէ...
Աղբյուր` Panorama.am
16:55
Ժնևում հանդիպել են Հայաստանի ու Իրանի ԱԳ նախարարները
Ժնևում այսօր  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:44
Վազգեն Սարգսյանի կերպարը կերտելու վրա շատ եմ աշխատել. Խորեն Լևոնյան
«Յուրաքանչյուր դերասանի համար դժվար է կերտել պատմական կերպարի՝ լինի դրական, թե բացասական, սակայն դա մեր գործն է, պետք է անենք»,-...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
Փետրվարի 24-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։...
Աղբյուր` Panorama.am
16:22
Փետրվարի 21-ին 482 ճանապարհատրանսպորտային պատահարներից միայն մեկն է եղել է ամառային անվադողերով. ՆԳՆ
Փետրվարի 20-24-ը Երևանում արձանագրվել է 482 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց մեջ միայն 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով,...
Աղբյուր` Panorama.am
16:16
ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի և Գրիպ Բ տեսակի հարուցիչները
ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում:
Աղբյուր` Panorama.am
15:57
«Վազգեն. Վերջին Սպարապետը». Ինչո՞ւ վերջին
Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}