Սամբիստ Տիգրան Կիրակոսյանը՝ Եվրոպայի չեմպիոն
Այսօր Մինսկում մեկնարկել է Եվրոպայի սամբոյի իառաջնությունը՝ մասնակցությամբ 26 երկիր ներկայացնող շուրջ 300 մարզիկ-մարզուհու: Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի հաղորդմամբ, մրցումների առաջին օրը հայ մարզիկներից մարտական սամբոյի 57 կգ քաշային կարգում հանդես եկող Հարություն Սարգսյանը, ով ի դեպ ծառայում է Բանակի կենտրոնական մարզականակումբում, արժանացել է բրոնզի մեդալի, իսկ մարզական սամբոյի 52 կգ ք/կ-ում վանաձորցի Տիգրան Կիրակոսյանը գերազանց անցկացրել է բոլոր գոտեմարտերը և հռչակվել հին աշխարհամասի չեմպիոն:
Տիգրանը եզրափակչում հաղթել է ադրբեջանցի Ագասիֆ Սամեդովին 5:0 հաշվով:
Մրցումները կավարտվեն մայիսի 21-ին: