
Փաստաբանին սպառնում են
Փաստաբան Ինեսա Պետրոսյանն ահազանգում է սպառնալիքների մասին: Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է.
«Հարգելի գործընկերներ, լրագրողներ և իրավապահ մարմնի ներկայացուցիչներ: Ինչպես գիտեք ներկայացնում եմ քրեական գործով ըստ մեղադրանքի Արտաշես Չիչոյանի և մյուսների տուժող Էմմա Աբրահամյանի և տուժողի իրավահաջորդ լեզվաբան,Փառանձեմ Մեյթիխանյանի շահերը։
Դատական նիստերի ժամանակ ամբաստանյալների հարազատները տեղում են սեռական հայհոյանքներ և սպառնալիքներ, ինչի վերաբերյալ իրավապահները իրազեկված են։
Այսօր առավոտյան, որպես իրենց սպառնալիքների շարունակություն արդեն ստացել եմ հետևյալ նամակը, որը ներկայացնում եմ Ձեր ուշադրությանը»: