Ես միայն իմ գլխի տերը չեմ. Հակոբ Բեգլարյան
«Իմ անցած ճանապարհը թույլ է տալիս ինձ, որ լինեմ ակտիվ պատգամավոր, հանդես գամ շատ նախաձեռնություններով: Իհարկե, դա կքննարկենք մեր խմբակցությունում»,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Բեգլարյանը:
Նա նշեց, որ 13 տարի աշխատել է ֆիանանսների նախարարությունում, զբաղեցրել է բարձր պաշտոններ, իրեն տեսնում է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովում:
Հարցին, թե գնումների ոլորտում ամենաշատը կոռուպցիոն ռիսկերի մասին են խոսում, պատրա՞ստ եք խոսել այդ մասին ԱԺ բարձր ամբիոնից, ի՞նչ լուծումներ եք առաջարկելու, նա պատասխանեց. «Ես միայն իմ գլխի տերը չեմ, ֆրակցիայի անդամ եմ, բոլոր հարցերը կքննարկենք, անպայման առաջ ենք քաշելու ամեն հարց, որն անհանգստացնում է մեր բնակչությանը: Բոլոր նեգատիվ երևույթների մասին բոլորս իրար հետ պետք է խոսենք»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան