Վերջին տարվա ընթացքում ռազմական բնագավառում լուրջ ծավալի աշխատանք է իրականացվել. Կ. Նահապետյան
«Արցախի առաջնագիծ մեր այցերի ժամանակ նկատել ենք այն նշանակալի աշխատանքները, որոնք կատարվել են առաջնագծում՝ ինչպես ամրաշինական, այնպես էլ Զինված ուժերում տեխնիկական հագեցվածության բարելավման առումով»,- Ազգային ժողովի նիստում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՀՀԿ կողմից առաջադրված Կորյուն Նահապետյանը՝ պատասխանելով «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի հարցին, թե ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ բանակում առկա են որոշակի խնդիրներ, ի՞նչ գործնական քայլեր եք մտադիր անել վերահսկողությունն ավելի ուժեղացնելու համար մինչև պատերազմական գործողությունները հնարավոր խնդիրները բացահայտելու, շտկման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար:
Կ. Նահապետյանն ընդգծեց, որ վերջին տարվա ընթացքում ռազմական բնագավառում լուրջ ծավալի աշխատանք է իրականացվել. «Կան որոշակի աշխատանքներ, որոնց մասին չեմ կարող բարձրաձայնել՝ հաշվի առնելով հարցի էությանը»:
Գ. Գորգիսյանի հաջորդ հարցը վերաբերում էր ոստիկանության գործողություններին, մասնավորապես վերջին տարիներին եղան բազմաթիվ դեպքեր, երբ խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառվեց անհամաչափ ուժ, գործնականում ոչ մի ոստիկան չպատժվեց, ի՞նչ մեխանիզմներ եք պատրաստվում այս ուղղությամբ, որպեսզի վերահսկողություն իրականացնելու նպատակով կարողանաք ինչ-որ ձևով ազդել այս գործընթացների վրա:
Կ. Նահապետյանն ասաց, որ ոստիկանության գործողությունների կապակցությամբ կարող են հնչել տարբեր գնահատականներ. «Որքանով են օրինական, համաչափ, դրա համար կան նաև իրավական ընթացակարգեր: Կարծում եմ՝ առաջին հերթին իրավաչափությունը գնահատելու համար պետք է օգտվել այդ իրավական ընթացակարգերից՝ ունենալով կոնկրետ իրավական պատասխաններ»:
«Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը հետաքրքրվեց, թե արդյո՞ք հնարավոր չէ շնորհալի, տաղանդավոր երիտասարդները ծառայեն համապատասխան զորամասում կամ վերցվեն պետության հովանավորության ներքո:
«Այո, ուղղակի պետք է այդ հանգամանքները հատուկ քննարկման առարկա դառնան և ճիշտ ընտրություն կատարվի համապատասխան ծառայության վայրի ընտրության ժամանակ: Համաձայն եմ այդ մոտեցման հետ, բայց դա չպետք է գերագնահատվի և ստացվի այնպես, որ մենք մեր երիտասարդներին, ուղղակի տալով նման հնարավորություն, զրկենք զինվորական ծառայությունն պատշաճ իրականացնելուց»,- ասաց Կ. Նահապետյանը:
Հարակից հրապարակումներ`
- Պատեհ չէ, որ զինվորների հիգիենիկ պարագաները մատակարարում են ծնողները. Մանե Թանդիլյան
- Քանի ամիս է՝ Աշոտյանի ձեռքից հացը տարել են
- Եթե շարունակեք դասավանդել, իմ վերաբերմունքը ձեր թեկնածությանը դրական կլինի. Արամ Սարգսյանը՝ Բոստանջյանին
- «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը դեռ համաձայնեցված չէ Սահմանադրությանը. Գևորգ Գորգիսյան
- Խմբակցությունները ներկայացրեցին ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների իրենց թեկնածուներին
- ԱԺ-ն մերժեց «Ելք»-ի նախագիծը. խորհրդարանը կունենա 9 մշտական հանձնաժողով
- «Ելք»-ը ներկայացրել է այլընտրանքային նախագիծ. Էդմոն Մարուքյան
- Անկյունաքարը ճիշտ դրեք, հակառակ դեպքում, խնդիրները շատ բարդ են լինելու. Արամ Սարգսյան
- ԱԺ-ում առաջարկվեց մշտական հանձնաժողովները կրճատել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան