
Տեխասը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Տեխասի նահանգային խորհրդարանը նախօրեին միաձայն վավերացրել է 191-րդ բանաձևը, ըստ որի նահանգը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Այսպիսով Տեխասը ԱՄՆ 46-րդ նահանգն է դառնում, որ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
«Ասպարեզը» գրում է, որ «Հայոց ցեղասպանության ճանաչում» խորագրով բանաձևի վավերացումը շատ կարևոր հաղթանակ համարելով՝ Արևմտյան Ամերիկայի Հայ դատի հանձնա[մբի ատենապետ Նորա Հովսեփյանը հատուկ շնորհակալություն է հայտնել բանաձևը խորհրդարան ներկայացրած պատգամավոր Սքաթ Սենֆորտին և մյուսներին, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այս հարցում: