Շարմազանով. Տեխասի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը պատասխանն է թուրքերի լկտի պահվածքին
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը նիստի ընթացքում ԱԺ անունից շնորհակալություն հայտնեց ԱՄՆ Տեխաս նահանգի ներկայացուցիչների պալատին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ու դատապարտելու համար։
«Տեխասն ԱՄՆ 46-րդ նահանգն է, որը ճանաչում ու դատապարտում է Հայոց ցեղասպանությունը, և, կարծում եմ, սա պատասխանն է Թուրքիայի և ժխտողական քաղաքականության, և Վաշինգտոնում վերջին օրերին թուրքերի լկտի պահվածքին», - ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան