Ինչպե՞ս եք պատրաստվում պայքարել ընտրակաշառքի դեմ. Զեյնալյանը՝ Թովմասյանին
«Լավ ընտրություններ անցկացնելու համար կարևորագույն նշանակություն ունի հասարակության քաղաքական իրավական կուլտուրան՝ ինչ աստիճանի է, ինչպես է հասարակությունը հասկանում, ընկալում, ընտրությունների գինը, այն մարմնի դերն ու նշանակությունը, որը պետք է կազմավորվի»,-Ազգային ժողովի նիստում ասաց պետաիրավական հարցերի և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՀՀԿ կողմից առաջադրված Հրայր Թովմասյանը՝ պատասխանելով «Ելք» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանի հարցին, թե կողմնակի, օբյեկտիվ դիտորդների, հասարակության մոտ ձևավորվել է համոզմունք, որ Հայաստանում առկա է ընտրական կաշառքի համակարգված բնույթ, ինչպե՞ս եք պատրաստվում պայքարել դրա դեմ:
Հ. Թովմասյանի խոսքով, որքան ուզում են օրենսդրությունը փոխել, եթե այս ոլորտում դեռ խնդիրներ ունեն, դրանք որոշակի դրսևորումներ ունենալու են:
«Ուստի մեր առջև ծառացած հաջորդ խնդիրը, ընդհանրապես սա ոչ միայն Հայաստանի համար է խնդիր, բոլոր երկրներն այս հարցում ունեն խնդիրներ պարզապես տարբեր ծավալով, հասարակության քաղաքական, իրավական մշակույթի աստիճանի բարձրացումն է, որպեսզի մենք ընդհանրապես այդ ոլորտում այլևս խնդիրներ չունենանք»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Վերջին տարվա ընթացքում ռազմական բնագավառում լուրջ ծավալի աշխատանք է իրականացվել. Կ. Նահապետյան
- Պատեհ չէ, որ զինվորների հիգիենիկ պարագաները մատակարարում են ծնողները. Մանե Թանդիլյան
- Քանի ամիս է՝ Աշոտյանի ձեռքից հացը տարել են
- Եթե շարունակեք դասավանդել, իմ վերաբերմունքը ձեր թեկնածությանը դրական կլինի. Արամ Սարգսյանը՝ Բոստանջյանին
- «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը դեռ համաձայնեցված չէ Սահմանադրությանը. Գևորգ Գորգիսյան
- Խմբակցությունները ներկայացրեցին ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների իրենց թեկնածուներին
- ԱԺ-ն մերժեց «Ելք»-ի նախագիծը. խորհրդարանը կունենա 9 մշտական հանձնաժողով
- «Ելք»-ը ներկայացրել է այլընտրանքային նախագիծ. Էդմոն Մարուքյան
- Անկյունաքարը ճիշտ դրեք, հակառակ դեպքում, խնդիրները շատ բարդ են լինելու. Արամ Սարգսյան
- ԱԺ-ում առաջարկվեց մշտական հանձնաժողովները կրճատել