Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանիին՝ ԻԻՀ Նախագահի ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի և այդ բարձր ու պատասխանատու պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:
«Վստահ եմ, որ Ձեր հետագա պաշտոնավարման ընթացքում բարեկամ և հարևան Իրանը կշարունակի իր վերընթաց զարգացման ուղին՝ կարևոր և նշանակալի ներդրում ունենալով տարածաշրջանային խաղաղության և կայունության հաստատման գործում:
Լիահույս եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ հայ-իրանական ավանդական ջերմ և բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ամրապնդվել բոլոր բնագավառներում՝ արձանագրելով մեր ժողովուրդների միջև փոխգործակցության որակական նոր մակարդակ:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, նորանոր հաջողություններ Ձեր նախաձեռնություններում, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին` հարատև խաղաղություն և բարօրություն»,- ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում:
Հարակից հրապարակումներ`
- Իրանի ՆԳ նախարարի հաղորդած նոր տվյալների համաձայն՝ Հասան Ռոհանին ստացել է 57 տոկոս ձայն
- Հասան Ռոհանին առաջին շնորհավորանքը ստացել է Եվրամիությունից
- Նախնական արդյունքներով Հասան Ռոհանին շուրջ 15 միլիոն ձայն է ստացել. Լրացված
- Իրանում նախագահ են ընտրում բոլոր իրանցիները, անկախ՝ գտնվելու վայրից ու առողջական վիճակից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան