Նախնական արդյունքներով Հասան Ռոհանին շուրջ 15 միլիոն ձայն է ստացել. Լրացված
Իրանի 12-րդ շրջանի նախագահական ընտրություններին 40 միլիոն քաղաքացի է մասնակցել,-հաղորդում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ ԻԻՀ ընտրական շտաբն ամփոփում է 12-րդ շրջանի նախագահական ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն՝ ժամը 8:30-ի դրությամբ՝ հաշված վավեր քվեաթերթիկների թիվը կազմում է 25 միլիոն 182 հազար 310:
Գործող նախագահ Հասան Ռոհանին ստացել է 14 միլիոն 619 հազար 848 ձայն, իսկ նրա մրցակից՝ պահպանողականների միասնական թեկնածու Էբրահիմ Ռայիսին՝ 10 միլիոն 125 հազար 855 ձայն:
Մոսթաֆա Միրսալիմը ստացել է 297 հազար 276 ձայն, իսկ Մոսթաֆա Հաշեմիթաբան՝ 139 հազար 331 ձայն:
10.40 Իրանի Նախընտրական շտաբը (ժամը 10:30-ի դրությամբ) նոր տվյալներ է հաղորդել, համաձայն որոնց՝ Հասան Ռոհանին ստացել է 22 միլիոն ձայն, իսկ Էբրահիմ Ռայիսին՝ 15 միլիոն:
Հարակից հրապարակումներ`
- Իրանի ՆԳ նախարարությունը քվեարկության ժամը երկարացրել է մինչև 22:00-ն
- Ժամը 17:00-ի դրությամբ Իրանի նախագահական ընտրություններին 20 միլիոն քաղաքացի է մասնակցել
- Դժվար է ասել, թե Իրանի նախագահի թեկնածուներից որն է Հայաստանի համար ավելի ընդունելի. իրանագետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան