«Սասնա ծռերի» անդամ Արամ Հակոբյանի գործով ՄԻԵԴ-ը հանձնարարական է տվել ՀՀ կառավարությանը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Հակոբյանի գործով մայիսի 17-ին որոշել է բավարարել ներկայացված միջանկյալ միջոցի կիրառման դիմումը: Ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Տիգրան Եգորյանը:
«ՄԻԵԴ կանոնների 39-րդ կանոնի շրջանակներում Հայաստանի կառավարությանը հանձնարարել է ապահովել Ա. Հակոբյանի համար պատշաճ բուժօգնություն և առանց ընդհատումների անհրաժեշտ դեղորայք կալաքի տակ գտնվելու ողջ ընթացքում:
Դատարանը նշել է, որ Դատարանի 39-րդ կանոնի շրջանակներում մատնանշված միջոցների պատշաճ կատարման ձախողումը Հայաստանի կառավարության կողմից կհանգեցնի Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 34-րդ հոդվածի խախտման (հղումը՝ 04/02/2005թ.ի Mamatkulov and Askarov v. Turkey, applications nos. 46827/99 and 46951/99 գործով Մեծ պալատի կողմից կայացված վճռի 128 և 129-րդ կետերին): ՄԻԵԴ-ը նաև որոշել է առաջնահերթություն շնորհել Ա. Հակոբյանի դիմումին ՄԻԵԴ կանոնների 41-րդ կանոնի հիմքով»,- գրել է փաստաբանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին