Առողջություն 13:22 20/05/2017 Հայաստան

Աշխարհահռչակ գիտնական Ֆիլիպ Ջենթին Հայաստանում դասընթացներ է անցկացնում

ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հրավերով և աջակցությամբ Հայաստան է ժամանել  համաշխարհային ճանաչում ունեցող գիտնական Ֆիլիպ Ջենթին (Philippe Jeanty): Պրոֆեսորը Հայաստանում է` մայիսի 20-ին և 21-ին կայանալիք պտղի էխոկարդիոգրաֆիային նվիրված հեղինակային դասընթացին մասնակցելու նպատակով, որը կազմակերպել է Մանկաբարձությունում և գինեկոլոգիայում ուլտրաձայնային ախտորոշման հայկական ասոցիացիան Հայաստանի մանկաբարձ-գինեկոլոգների և նեոնատոլոգների ասոցիացիայի հետ համատեղ:

Ֆիլիպ Ջենթին պրենատալ ախտորոշման ասպարեզում ակնառու գիտնականներից է: Նրա կողմից մշակված ֆետոմետրիկ սանդղակները տեղադրված են ամբողջ աշխարհում օգտագործվող յուրաքանչյուր ուլտրաձայնային սարքում:

Ֆիլիպ Ջենթին պտղի էխոկարդիոգրաֆիայի հիմնադիրն է, նաև մանկաբարձությունում ուլտրաձայնային հետազոտությանը նվիրված 34 դասագրքի և ավելի քան 154 հրապարակման հեղինակ:

Բացի այդ, բժիշկ-գիտնականը հիմնադրել է պրենատալ ախտորոշման խոշորագույն ուսուցողական կայքը՝ Fetus.net–ը, որում տեղադրված են 20000-ից ավելի պատկեր, 600-ից ավելի տեսահոլովակ, 2700 հոդված՝ 3000-ից ավելի ամենօրյա հաճախումներով աշխարհի 61 երկրից:

Մանկաբարձությունում և գինեկոլոգիայում ուլտրաձայնային ախտորոշման հայկական ասոցիացիայի նախագահ Կարինե Թոխունցն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ հեղինակային դասընթացը բաղկացած է տեսական և գործնական փուլերից: Դասընթացի նպատակն է կատարելագործել բժիշկների մասնագիտական գիտելիքներն ու ունակությունները՝  հղիության ընթացքում սրտի բնածին արատների վաղ հայտնաբերման գործում:

Նրա խոսքերով՝ Հայաստանում սրտի բնածին արատների ախտորոշումը ներարգանդային շրջանում մնում է խիստ անբավարար, ինչը պայմանավորված է թե մասնագետների հմտություններով և թե արդի սարքավորումների բացակայությամբ:

«Առողջապահական համակարգում հաջողությունների հասնելու համար պետք է ունենալ կրթված մասնագետներ և ժամանակակից սարքավորումներ: Դժբախտաբար, երկրորդ բաղադրիչը մեզ մոտ խնդիր է, հատկապես՝ մարզերում: Բժիշկները բողոքում են, որ նրանց սարքերը հնացած են, չեն համապատասխանում արդի պահանջներին»,- ասաց Կարինե Թոխունցը:

Սակայն, ըստ նրա, իրենց ասոցիացիան այդ ուղղությամբ աշխատանքներ տանում է, ինչի արդյունքում նախորդ տարի առաջին անգամ հանրապետությունում արձանագրվել է բնածին արատներով ծնված երեխաների թվի նվազում: Կարինե Թոխունցը նշեց, որ վերջին 20 տարվա կտրվածքով առաջին անգամ է նման ցուցանիշ արձանագրվել:

Ինչ վերաբերում է մասնագետների կրթվածության մակարդակին, ապա Ասոցիացիայի նախագահն ասաց, որ այդ ուղղությամբ ևս աշխատանքներ տարվում են, պարբերաբար Հայաստան են հրավիրում  համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականների, որոնք դասընթացներ են անցկացնում մասնագետների հետ: 

Ֆիլիպ Ջենթին լրագրողների հետ զրույցում ասաց, որ արդեն մեկ շաբաթ է կնոջ հետ Հայաստանում է:

«Մենք հիացած ենք Հայաստանով և մարդկանցով»,- ասաց նա:

Նրա խոսքերով՝ երկօրյա դասընթացի ժամանակ խոսելու է պտղի էխոսրտագրության մասին, որը ուլտրաձայնային սարքի միջոցով հնարավորություն է տալիս հասկանալ՝ արդյոք պտուղը սրտի հետ կապված արատներ ունի, թե ոչ:

Ֆիլիպ Ջենթինը նշեց, որ ինքը բավականաչափ տեղեկություններ չունի այն մասին, թե ինչպես է այդ ամենն արվում Հայաստանում, բայց հայաստանյան ընկերները  պարբերաբար իրենց համապատասխան պատկերներ են ուղարկում, ինչի հիման վրա կարող է ասել, որ ամեն բան լավ է:

Նշենք, որ ըստ Ասոցիացիայի տվյալների՝ սրտի բնածին արատները (ՍԲԱ) զարգացման արատների մեջ զբաղեցնում են երրորդ տեղը կենտրոնական նյարդային (ԿՆՀ) և հենաշարժիչ համակարգերի արատներից հետո, զբաղեցնելով  առաջին տեղը վաղ նորածնային շրջանում բնածին արատներից մահացության պատճառների շարքում: Յուրաքանչյուր տարի ծնված 1000 երեխաներից 9-10 ունեն ՍԲԱ (0,9-1%), և այս թիվը աճելու միտում ունի, որը մասամբ բացատրվում է վերջին տասնամյակներում այս պաթոլոգիայի վաղ ախտորոշման  էական հաջողություններով: 

ՍԲԱ-ով ծնված նորածինների բնական մահացությունը առաջին շաբաթվա ընթացքում կազմում է 14-22%, իսկ առաջին ամսվա ընթացքում 19-27%:

Հայաստանում առկա մանկական սրտաբանության և սրտի վիրաբուժության արդի հնարավորությունները թույլ են տալիս փրկել այս երեխաների կյանքը` ժամանակին կազմակերպված ախտորոշիչ և բուժական միջոցառումների օգնությամբ:

Հայաստանում տարեկան միջին ծնելիությունը կազմում է 45 հազար երեխա, հետևաբար, ամեն տարի սրտի բնածին արատով ծնվում է 400-450 նորածին:  ՍԲԱ-ի 15-20%,  անհրաժեշտ է ախտորոշել անմիջապես ծնվելուց հետո, քանի-որ նրանք կարող են լինել անաղմուկ, առանց արտահայտված  կապտության և սխալմամբ գնահատվել որպես ռեսպիրատոր կամ ԿՆՀ խանգարումներ, դուրս մնալով մանկական սրտաբանի հետազոտությունից: Նրանց առկայությունը առանց վիրաբուժական միջամտության անհամատեղելի է կյանքի հետ և բերում է հաճախ բնական մահացության կյանքի առաջին օրերի կամ շաբաթների ընթացքում: Այլապես այս երեխաների մոտ զարգանում է անդարձելի թոքային հիպերտենզիա և հետագայում նրանց վիրաբուժական բուժումը դառնում է հակացուցված:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:28
Լքված Louis Vuitton պայուսակներ՝ հանուն Թրամփի երդմնակալության
Լքված Louis Vuitton ու այլ արժեքավոր պայուսակներ, իրեր, բաճկոններ. Մարդիկ իրենց իրերը թողել են փողոցում, որպեսզի կարողանան մասնակցել ԱՄՆ 47-րդ...
Աղբյուր` Panorama.am
11:17
Հենրիխ Մխիթարյանի ծննդյան օրն է
Այսօր Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծննդյան...
Աղբյուր` Panorama.am
10:51
Պանիկովսկիներ, գողոնը ե՞րբ եք վերադարձնելու. Մեսրոպ Մանուկյան
«Կեղծ է, որ Երևանի քաղաքապետարանը նոր ավտոբուսներ է գնելու։ 2025 թվականի բյուջեով 0  նոր շարժակազմ է  պլանավորված։ Ոչ մի հատ...
Աղբյուր` Panorama.am
10:47
Մի հատ մարդ ունենք, էն էլ գերի է. Լարված վիճակ է ավագանիում
Երևանի ավագանիում լարված իրավիճակ է։ Մինչ քվորում չլինելու պատճառով 30 րոպեանոց ընդմիջում է, վեճի բռնվեցին «Ազգային առաջընթաց»...
Աղբյուր` Panorama.am
10:47
Ուսուցչին ասացի՝ այ որ կամավոր ատեստավորում անցնեք ոչ միայն տրանսպորտի սակագինն, այլև բազմաթիվ այլ ծախսեր ձեր աչքին չեն երևա. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել, որում հայտնում է,թե որոշել է մետրոյով գնալ աշխատանքի և դրա համար տերմինալից միանգամյա տոմս է գնում։...
Աղբյուր` Panorama.am
10:26
Քվորում չկա. Երևանի ավագանու արտահերթ նիստը հետաձգվեց կես ժամով
Երևանի ավագանու արտահերթ նիստ չգումարվեց քվորում չլինելու պատճառով։ «Ներկա են 26 ավագանու անդամ, քվորում առկա չէ: Հայտարարում եմ 30...
Աղբյուր` Panorama.am
10:16
Հաճախ տրվող հարցեր հայտարարագրման վերաբերյալ. Պատասխանում են ՊԵԿ-ից
Ովքեր պետք է 2024 թվականի հաշվետու տարվա համար՝ 2025 թվականին ներկայացնեն եկամուտների հայտարարագիր։  ՊԵԿ տեղեկատվության և...
Աղբյուր` Panorama.am
10:15
Թուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում հրդեհի հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
Թուրքիայի Բոլու քաղաքի լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 6-ի, 31-ը վիրավորվել են։ Դեպքի մասին հայտնում է ...
Աղբյուր` Panorama.am
10:15
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը թող գա ու ժողովրդի դեմ պատասխան տա ստվերի ու թալանի համար. Մեսրոպ Մանուկյան
«Երբ իրենք ներդրեցին միասնական տոմսային համակարգը, բերեցին «Թել-Սել» խայտառակությունը, փաստ է՝ «Երևանի ավտոբուս»...
Աղբյուր` Panorama.am
09:46
Մինչ ավագանու արտահերթ նիստը, Մեսրոպ Մանուկյանն ի ցույց է դնում խայտառակ ստվերի չափերը և հովանավորչությունը. ՈւՂԻՂ
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունն այսօր ավագանու արտահերթ նիստ է հրավիրել՝ քննարկելու տրանսպորտի թանկացման հարցը։...
Աղբյուր` Panorama.am
09:36
Լենա Նանուշյանն արձագանքել է որդու՝ չծառայելու մասին հրապարակմանը
ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն արձագանքել է իր և որդու մասին մամուլի այսօրվա հրապարակմանը.  «Այսօր շատ կարևոր...
Աղբյուր` Panorama.am
09:32
Հունվարի 21-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 21-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.44 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:30
«Ժողովուրդ». ՔՊ-ն գռեհիկ բառապաշարով հայտնի Ալեքսանդր Սիրունյանին ընտրելու է ԲԴԽ Խորհրդի անդամ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ն այսօր գռեհիկ, վիրավորական և 18+...
Աղբյուր` Panorama.am
09:29
«Հրապարակ». Տավուշում այժմ էլ վճռական են տրամադրված, պատրաստվում են փողոց դուրս գալ և պայքարել, սակայն առաջնորդի խնդիր կա
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշում նոր միակողմանի զիջումներ են սպասվում: Սահմանազատման անվան տակ այս անգամ պատրաստվում...
Աղբյուր` Panorama.am
09:26
«Ժողովուրդ». Տարոն Չախոյանի նկատմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ընդդիմադիր գործիչների կողմից Փաշինյանի ֆեյքերի...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Հրապարակ». Լուսինե Բադալյանը չի պատկերացնում Արսեն Թորոսյանի նախագահությամբ աշխատանքը
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող թիմում ներքին խմորումները չեն դադարում, խմբակցության ղեկավար կազմին չի հաջողվել համոզել...
Աղբյուր` Panorama.am
09:21
«Փաստ». «Հանրապետություն» կուսակցությունը տեղավորվում է «Նիկոլից ավելի Նիկոլ» տրամաբանության «ծիրում»
«Փաստ» թերթը գրում է. «Փետրվարի 1-ից մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի (մետրո, ավտոբուս, տրոլեյբուս) ուղեվարձի կտրուկ...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». Ո՞վ կվճարի քաղաքացիների տուգանքը, եթե բոյկոտեն թանկացող տրանսպորտը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հին աշխատանքին է անցել. ակցիաներ, կոչեր թե` բոյկոտեք...
Աղբյուր` Panorama.am
09:12
Խոշոր հրդեհի հետևանքով մի քանի տոննա կիվիով բարձված «Scania» բեռնատարը վերածվել է մոխրակույտի
Հունվարի 20-ին, ժամը 02։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
09:12
Ճանապարհների վիճակը՝ ժամը 09։00-ի դրությամբ
Հունվարի 21-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից հայտնում...
Աղբյուր` Panorama.am
09:08
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Փաստ». Քաղաքացիների զգալի մասը պարզապես որոշել է բոյկոտել, ուղղակի հայտարարագիր չներկայացնել
«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հերթական «պատուհասն» է բերել Հայաստանի քաղաքացիների...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Ժողովուրդ». Ծանոթ-բարեկամով բանակից ազատվածների ցանկը համալրում է փոխնախարար Լենա Նանուշյանի որդին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանությունները վանկարկում են, որ բոլորը պետք է անցնեն պարտադիր զինվորական ծառայություն....
Աղբյուր` Panorama.am
09:03
«Հրապարակ». ՔՊ-ի Կապանի տարածքային խորհրդի ընտրությունը տեղի կունենա շուտով
«Հրապարակ» թերթը գրում է. «Փետրվարի 17-ին տեղի կունենա ՔՊ-ի Կապանի տարածքային խորհրդի ընտրությունը, որին, ըստ մեր...
Աղբյուր` Panorama.am
21:25
Reuters. Թրամփը 24 ժամվա ընթացքում կստորագրի միայն երկու սեռերի ճանաչման հրամանը
Հանրապետական ​​Դոնալդ Թրամփը մտադիր է առաջիկա 24 ժամվա ընթացքում հրամանագիր ստորագրել երկրի իշխանությունների՝ ընդամենը երկու սեռ ճանաչելու...
Աղբյուր` Panorama.am
21:12
Ռաֆայել Երիցյանը չընտրվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ` բավարար ձայներ չհավաքելու պատճառով
Ռաֆայել Երիցյանը չընտրվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, բավարար ձայներ չհավաքելու պատճառով: Երիցյանն այս պահին ԱԱԾ-ում զբաղեցնում է...
Աղբյուր` Panorama.am
21:00
Մակունցը մասնակցում է հանրապետական Դոալդ Թրամփի երդմնակալության արարողությանը
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը ևս մասնակցում է ԱՄՆ նախագահի երդմնակալության արարողությանը։ Վաշինգտոնում ընթանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ...
Աղբյուր` Panorama.am
20:46
ԵՄ պատվիրակության ներկայացուցչները տեղեկացվել են Գորիսի շրջանում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին
Հայաստանում ԵՄ առաքելությունը Գորիսում հյուրընկալել է Հայաստանում Եվրոպական Միության դեսպան Վասիլիս Մարագոսին: ԵՄ պատվիրակությունը մանրամասն...
Աղբյուր` Panorama.am
20:30
Թրամփի օրոք թուրք-ամերիկյան հարաբերություններում դրական շրջափուլ է կանխատեսվում
Վերջին օրերին թուրքական մամուլի հիմնական դիտարկման և քննարկման առարկան ԱՄՆ նորընտիր նախագահի օրոք թուրք-ամերիկյան հարաբերությունների ձևավորումն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում
10:50 21/01/2025

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}