Ցուցարարների վրա հարձակման հրամանը տվել է Էրդողանը
Տեսանյութերի ու ձայնագրությունների վերծանումը լույս է սփռում Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի նստավայրի դիմաց ցուցարարների վրա հարձակման ու բռնության ենթարկելու միջադեպին:
Dailycaller-ի փոխանցմամբ, հարձակվելու հրամանն անվտանգության աշխատակիցներին անձամբ Էրդողանն է տվել:
Ձայնային պրոֆեսիանալ խմբագիր Սալիհ Ֆերադը՝ աղմուկի նվազեցման ու ձայնի բարձրացման շնորհիվ կարողացել է պարզել Էրդողանի հրամաննները՝ «հարձակվեք» և «արի, արի, արի»:
Ճիչերը լսվում են այն բանից հետո, երբ դեսպանատան դիմաց սև «Մերսեդես»-ի մեջ նստած Էրդողանը մեքենայի կողքը կանգնած թիկնապահին ինչ-որ բան է ասում, վերջինս էլ խոսքը փոխանցում է քիչ հեռու կանգնած մեկ այլ թիկնապահի: Տեսանյութում դրանք պարզ երևում են:
«Էրդողանի անվտանգության աշխատակիցները փողոցային կռվում հաղթել են: Կոստյում հագած մարդիկ հարվածում են ցուցարարների գլխին: Ինը մարդ միջադեպի հետևանքով վիրավորվել է, մեկը՝ լուրջ վնասվածքներ ունի: Միջադեպից հետո ԱՄՆ ու Թուրքիայի կառավարությունների միջև հարաբերությունները լարվել են: Սա գալիս է մեկ անգամ ևս փաստելու, որ Էրդողանը հետապնդում է այլախոհներին»,-գրում է աղբյուրը:
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանը կանչվել է Պետդեպարտամենտ՝ Վաշինգտոնում ծեծկռտուքի առնչությամբ
- Էրդողանի թիկնապահների հարձակումից տուժած ցուցարարը պատմել է միջադեպի մասին
- Վաշինգտոնում Էրդողանն անձամբ է հետևել ցուցարարներին նկատմամբ բռնությունների իրականացմանը
- «Խստագույնս դատապարտում ենք բողոքի ակցիա անցկացնողների վրա դաժան հարձակման դեպքը»
- Վաշինգտոնում ցուցարարների հետ կռվողները եղել են Էրդողանի թիկնապահները. Guardian
- ԱՄՆ-ում Էրդողանի կողմնակիցները հարձակվել են հայ, քուրդ, եզդի ցուցարարների վրա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան