ԲՀԿ-ն դեռևս չի որոշել՝ ովքեր են ԱԺ գնալու մանդատները վայր դրած պատգամավորների փոխարեն
ԲՀԿ-ն դեռևս չի քննարկել և որոշում չի կայացրել՝ ովքեր են փոխարինելու ուրբաթ օրը պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին դիմում ներկայացրած «Ծառուկյան» խմբակցության 3 պատգամավորներին՝ Խաչիկ Մանուկյանին, Հարություն Ղարագյոզյանին և Արտյոմ Ծառուկյանին։
Ինչպես Panorama.am-ին տեղեկացրեց «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը, սա բացառապես իրենց քննարկելիք և որոշելիք հարցն է։
«Երբ վերջնական որոշում կլինի, մենք այն կներկայացնենք»,- ասաց նա՝ հավելելով, որ այս պահի դրությամբ պատգամավորական մանդատ ստացող որևէ նոր թեկնածուի անուն տալ չի կարող։
Մանդատներ ստացողների թվում շրջանառվում են հետևյալ 3 թեկնածուների անունները՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի օգնական, «Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանի դստեր՝ Նորա Առուստամյանի, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ԲՀԿ-ի տարածքային կազմակերպության ղեկավար Հակոբ Նազարյանի, ինչպես նաև աշխատանքի և սոցիալական հարցերից նախկին նախարար Գևորգ Պետրոսյանի։
Հատկանշական է, որ Խաչիկ Մանուկյանից հետո ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուն Լյովա Խաչատրյանն է։ Նա, սակայն, ավելի վաղ մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել ԿԸՀ, որն ընդունվել էր: Ըստ այդմ՝ Խաչիկ Մանուկյանի մանդատը կհատկացվի Նորա Առուստամյանին, ով թիվ 7 ընտրատարածքում երրորդ ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուն է:
Թիվ 1 ընտրական տարածքում Արտյոմ Ծառուկյանից հետո ամենաշատ թվով քվեներ ստացել են Արթուր Մամոյանը, Ալիկ Եղիկյանը, Արման Աբովյանը, Արայիկ Կեսոյանը, սակայն նրանք ևս ընտրություններից հետո ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել ԿԸՀ, որոնք ընդունվել են: Սա հիմք է տալիս ասելու, որ Արտյոմ Ծառուկյանի մանդատը կստանա Գևորգ Պետրոսյանը, ով թիվ 1 ընտրատարածքում հավաքել է 1120 ձայն:
Ինչ վերաբերում է թիվ 3 ընտրատարածքին, ապա այստեղ Հարություն Ղարագյոզյանից հետո ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուն Կարեն Առաքելյանն է, ով նույնպես ընտրություններից հետո ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ: Հետևաբար` Հարություն Ղարագյոզյանի մանդատը կստանա Հակոբ Նազարյանը, ով թիվ 3 ընտրատարածքում հավաքել է 3569 ձայն՝ հայտնվելով երրոդ տեղում:
Հիշեցնենք, որ մայիսի 19-ին «Ծառուկյան» դաշինք խմբակցության անդամներ Հարություն Ղարագյուզյանը, Արտյոմ Ծառուկյանը, Խաչիկ Մանուկյանը ԱԺ կանոնակարգ օրենքով 155-րդ հոդվածի համաձայն հրաժարականի դիմում էին ներկայացրել:
Հիշեցնենք նաև, որ նույն հոդվածի համաձայն, եթե հրաժարականի հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում պատգամավորները գրավոր դիմումով հետ չվերցնեն հրաժարականի մասին իրենց դիմումները, կկազմվի արձանագրություն և հրաժարականը կհամարվի ընդունված:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան