Առնոլդ Շվարցենեգերը նկարահանվելու է «Տերմինատոր»-ի 6-րդ մասում
Հոլիվուդյան դերասան, Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը մտադիր է նկարահարվել «Տերմինատոր» ֆիլմի 6-րդ մասում:
Ռիա նովոստին, հղում անելով The Mirror-ին, գրում է, ռեժիսորը պատմել է, որ վերջերս հանդիպել է ռեժիսոր Ջեյմս Քամերոնի հետ, որպեսզի քննարկեն ֆիլմի շարունակության հետ կապված հարցեր:
«Ֆիլմը վերադառնում է: Այն առաջ է շարժվում: Քամերոնն ունի մի քանի լավ գաղափարներ, ինչպես շարունակել այն»,- ասել է Շվարցենեգերը, ով շուտով կդառնա 70 տարեկան:
«Ես կլինեմ ֆիլմում»,- հաստատել է նա:
Ֆիլմի հինգերերոդ մասը՝ «Տերմինատոր. Գենեզիս» էկրան էր բարձրացել 2015-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան