Ութ մեդալ սամբոյի Եվրոպայի առաջնությունից
Մինսկում ավարտվել է մարզական և մարտական սամբոյի Եվրոպայի տղամարդկանց, կանանց առաջնությունը: Հայ մարզիկները մեդալներ են նվաճել: ՀԱՕԿ-ից հայտնում են, որ մարզական սամբոյում Արթուր Սահակյանը (62 կգ քաշային կարգ) դարձել է արծաթե մեդալակիր, իսկ Մաքսիմ Մանուկյանը (57 կգ) և Արսեն Ղազարյանը (74 կգ)` բրոնզե:
Մարտական սամբոյում Գրիգոր Մխիթարյանը (52 կգ) նվաճեց արծաթե մեդալ, իսկ Կոլյա Կարապետյանը (62 կգ) և Էդգար Մեհրաբյանը (90 կգ) զբաղեցրել են երրորդ տեղը:
Ավելի վաղ առաջնության չեմպիոն էր դարձել Տիգրան Կիրակոսյանը (52 կգ, մարզական սամբո), իսկ Հարություն Սարգսյանը (57 կգ, մարտական սամբո) դարձել էր բրոնզե մեդալակիր:
Ընդհանուր հաշվարկով հայ սամբիստները Եվրոպայի առաջնությունում նվաճել են 1 ոսկե, 2 արծաթե և 5 բրոնզե մեդալ: