Անկարայում ԱՄՆ-ի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ
Թուրքիան նոտա է հղել ԱՄՆ-ին: Անկարայում ԱՄՆ-ի դեսպան Ջ. Բաասն այսօր կանչվել է Թուրքիայի ԱԳՆ, ում ներկայացվել է թուրքական կողմի գրավոր բողոքը նախորդ շաբաթ Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողանի՝ Վաշինգտոն կատարած այցի ընթացքում տեղի ունեցած ծեծկռտուքի և Թուրքիայի ԱԳ նախարար Մ. Չավուշօղլուի թիկնազորի ծառայողների նկատմամբ ամերիկյան անվտանգության աշխատակիցների «ոչ պրոֆեսիոնալ ու ագրեսիվ գործողությունների» կապակցությամբ:
Թուրքական կողմը դա որակել է որպես դիվանագիտական սկզբունքներին ու նորմերին որ համահունչ՝ ԱՄՆ-ից պահանջելով հետաքննություն սկսել և բացատրություններ տալ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանը կանչվել է Պետդեպարտամենտ՝ Վաշինգտոնում ծեծկռտուքի առնչությամբ
- Էրդողանի թիկնապահների հարձակումից տուժած ցուցարարը պատմել է միջադեպի մասին
- Վաշինգտոնում Էրդողանն անձամբ է հետևել ցուցարարներին նկատմամբ բռնությունների իրականացմանը
- ԱՄՆ սենատորը պահանջում է արտաքսել Թուրքիայի դեսպանին
- «Խստագույնս դատապարտում ենք բողոքի ակցիա անցկացնողների վրա դաժան հարձակման դեպքը»
- Վաշինգտոնում ցուցարարների հետ կռվողները եղել են Էրդողանի թիկնապահները. Guardian
- ԱՄՆ-ում Էրդողանի կողմնակիցները հարձակվել են հայ, քուրդ, եզդի ցուցարարների վրա
- ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի նստավայրի դիմաց բախումներ են տեղի ունեցել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին