ԱՄՆ պետքարտուղար. Թուրքական բռնությունն անընդունելի է
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Foxnews հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է նախորդ շաբաթ Վաշինգտոնում Թուրքիայի նախագահի անվտանգության աշխատակիցների կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ իրականացրած բռնություններին:
Նա նշել է, որ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանը կանչվել է պետքարտուղարություն՝ քննարկելու ստեղծած իրավիճակը: Քարտուղարությունը տեղի ունեցածն ուղղակի անընդունելի է գնահատել:
«Ընթանում է քննություն: Մենք կսպասենք և կտեսնենք, ինչ է պարզելու քննությունը: Բայց մենք հայտնել ենք Թուրքիայի դեսպանատան դիմաց տեղի ունեցածի վերաբերյալ մեր վրդովմունքը»,-ասել է ԱՄՆ պետքարտուղարը:
Հարակից հրապարակումներ`
- Ցուցարարների վրա հարձակման հրամանը տվել է Էրդողանը
- Էրդողանի թիկնապահների հարձակումից տուժած ցուցարարը պատմել է միջադեպի մասին
- Վաշինգտոնում Էրդողանն անձամբ է հետևել ցուցարարներին նկատմամբ բռնությունների իրականացմանը
- «Խստագույնս դատապարտում ենք բողոքի ակցիա անցկացնողների վրա դաժան հարձակման դեպքը»
- Վաշինգտոնում ցուցարարների հետ կռվողները եղել են Էրդողանի թիկնապահները. Guardian
- ԱՄՆ-ում Էրդողանի կողմնակիցները հարձակվել են հայ, քուրդ, եզդի ցուցարարների վրա
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին