Երևանում սպասվում է անձրև և ամպրոպ
Հանրապետության տարածքում մայիսի 22-ին, 25-26-ը հիմնականում հյուսիսային շրջաններում՝ երեկոյան ժամերին, 23-24-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին հարավ-արևմտյան՝ 3-8վ մ/վ:
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:
Երևան քաղաքում մայիսի 22-ին, 25-26-ը երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն, 23-24-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ: