Հոմսն ամբողջությամբ ազատագրել են գրոհայիններից
Ահաբեկիչների ելքով Ա- Վաեր թաղամասից՝ ավարտվել է սիրիական Հոմս քաղաքի ազատագրումը գրոհայիններից: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այժմ քաղաքն ամբողջությամբ անցել է սիրիական բանակի հսկողության տակ:
Սիրիական ոստիկանության հաղորդմամբ, Հոմսում մնացել են միայն քաղաքացիական անձիք, ովքեր չեն ցանկացել լքել իրենց տները:
11-րդ էտապի արդյունքում քաղաքից դուրս է եկել ավելի քան 2500 մարդ, այդ թվում 700 գրոհային, որոնցից մեծ մասը, պայմանավորվածության համաձայն, իրենց հետ վերցրել են հրազեն:
Տարհանումն անցել է առանց որևէ միջադեպի: Նախկին 10 էտապի ընթացքում Ալ-Վաեր թաղամասը լքել է շուրջ 17 հազար մարդ՝ ներառյալ ավելի քան 3500 գրոհային:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան