Կաչինսկի. Փախստականների պատճառով Լեհաստանը կանգնած է սոցիալական աղետի վտանգի առաջ
Լեհաստանում մեծ թվով փախստականների տեղակայումը կարող է երկրում սոցիալական աղետի հանգեցնել: «Իրավունք և արդարություն» կուսակցության ղեկավար Յարոսլավ Կաչինսկու մտահոգությունը փոխանցում է RT-ն:
«Մենք ստիպված ենք լինելու ամբողջությամբ փոխել մեր մշակույթը, կտրուկ նվազում է երկրում անվտանգության մակարդակը: Խոսքը ոչ միայն ահաբեկչության մասին է, նման վտանգներն առավել շատ են: Իսկ դա սոցիալական աղետի տեսակ է»,-ասել է քաղաքական գործիչը:
Նա որպես օրինակ նշել է Ֆինլանդիայում առկա իրավիճակը, երբ այդ երկիրը սկզբում ընդունել էր մոտ 100 միգրանտ, իսկ հիմա այնտեղ ապրում է 18 հազար փախստական:
«Դա մեխանիզմ է, որը հետո էլ չի կանգնեցնելու»,-ասել է նա:
Կուսակցության ղեկավարը հայտարարել է, որ Լեհաստանը պատրաստ է պաշտպանել իր դիրքերը Եվրադատարանում: Աղբյուրը հիշեցնում է, որ Եվրահանձնաժողովը Լեհաստանին ու Հունգարիային սպառնացել էր պատժամիջոցներով, եթե նրանք հրաժարվեն փախստականներ ընդունել:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին