Հայ բազկամարտիկները վեց մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում
Մայիսի 13-22-ը Լեհաստանի Կատովիցե քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնությունում հայ բազկամարտիկները 1 ոսկե, 4 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել: ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, առաջնության մրցանակակիրներ դարձել են` մեծահասակներ. Աշոտ Ադամյան (60 կգ, ձախ ձեռք, 3-րդ տեղ. աջ ձեռք` 2-րդ), Վլադիմիր Մնացականյան (85 կգ, ձախ ձեռք, 2-րդ տեղ), Դավիթ Բոյախչյան (110 կգ, աջ ձեռք, 2-րդ տեղ), ե րիտասարդներ (մինչեւ 21 տարեկան). Դավիթ Մադոյան (+90 կգ, ձախ ձեռք, 1-ին հորիզոնական):
Հայաստանի հավաքականը ներկայացնում էր տասը մարզիկ:
Հայաստանի բազկամարտի ֆեդերացիայի նախագահ Արսեն Գաբրիելյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հայտնել է, որ այժմ հայ բազկամարտիկները կպատրաստվեն սեպտեմբերին 2-11-ը Բուդապեշտում կայանալիք աշխարհի առաջնությանը: