Ռուս օդաչուին սպանողին Թուրքիայում դատապարտել են ապօրինի զենք կրելու համար
Ալփարսլան Չելիքը, ով ստանձնել էր ռուս օդաչու Օլեգ Պեշկովի սպանության պատասխանատվությունը, Թուրքիայում դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման՝ ապօրինի զենք կրելու համար:
Ռիա նովոստիի հաղորդմամբ, փաստաբանն ասել է, որ դատարանը չի ուսումնասիրել Չելիքի՝ ռուս օդաչուի սպանությանն առնչվելու գործը, քննությունը շարունակվում է:
Օլեգ Պեշկովը զոհվել էր Սիրիայում 2015 թվականի նոյեմբերի 24-ին: Թուրքական F-16 կործանիչը խոցել էր ռուսական Су-24-ը, ինչից հետո կատապուլտով ինքնաթիռը լքած Պեշկովին գնդակահարել էին ցամաքից: Միջադեպից անմիջապես հետո Չելիքը ստանձնել էր սպանության
պատասխանատվությունը: Միաժամանակ քննության ընթացքում նա հայտարարել էր, որ չի սպանել օդաչուին և հրամայել է իրեն ենթակա գրոհայիններին չկրակել Պեշկովի վրա:
Անցյալ տարվա ապրիլին թուրքական ոստիկանությունը ձերբակալել էր Չելիքին ապօրինի զենք կրելու համար: Ամբաստանյալը քննության ժամանակ հերքում էր մեղադրանքները:
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ-ն սկսում է «ճանաչել» Թուրքիային
- Ռուսական Су24-ի երկրորդ օդաչուն փրկվել է Սիրիայի զինվորների կողմից
- Թուրքիան ռուսական Су-24 ռազմական ինքնաթիռ է խոցել
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում