Վարչապետ. Ապօրինի անտառահատումների նկատմամբ լինելու ենք չափազանց կոշտ
«Դիլիջան Ազգային Պարկ»-ում ծառահատումների գործով երկու անձ է կալանավորվել։ Ապօրինի անտառահատումների նկատմամբ լինելու ենք չափազանց կոշտ ու հետևողական։ Միաժամանակ շարունակելու ենք անտառների կառավարման եղանակների արդիականացումը։ Գործընթացի վերահսկողությունը լինելու է իմ մշտական ուշադրության կենտրոնում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Հաղարծին» 6-րդ պահաբաժնից ապօրինի հատված ծառերը և փայտանյութը անտառից ապօրինաբար դուրս բերելու դիմաց կաշառք ստանալու հանգամանքները: Քննչական կոմիտեի տեղեկացմամբ, ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ մեղադրանք է առաջադրվել 2 անձի` «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հատուկ ջոկատի տեսուչին և նույն ՊՈԱԿ-ի «Հաղարծին» մասնաճյուղի ավագ անտառապահին:
Հարակից հրապարակումներ`
- Մեղադրանք է առաջադրվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հատուկ ջոկատի տեսուչին և «Հաղարծին» մասնաճյուղի ավագ անտառապահին
- «Դիլիջան Ազգային Պարկ»-ում ծառահատումների գործով երկու անձ կալանավորվել է
- «Դիլիջան ազգային պարկ»-ում հարյուրամյա ծառեր են կտրել
- «Դիլիջան Ազգային Պարկ»-ում ծառահատումների գործով տեսուչը ձերբակալվել է
- «Դիլիջան Ազգային Պարկ»-ում առանձնապես խոշոր չափի ապօրինի ծառահատում կատարելու դեպքով քրեական գործ է հարուցվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան