Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը Տուլայի Գրան Պրիի լավագույն տասնյակում է
Հայաստանի հավաքականի առաջատար հեծանվորդ Էդգար Ստեփանյանը Տուլայում մասնակցել է «Գրան Պրի» մրցաշարի: ՀԱՕԿ հաղորդմամբ, Ստեփանյանը խմբակային վազքում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը, իսկ սկրեչում` 8-րդը: Այս մասին ՀԱՕԿ լրատվականին փոխանցեց հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը.
«Հեծանվահրապարակում սա Էդգարի առաջին միջազգային մրցաշարն էր: Նա լավ հանդես եկավ եւ երկու մրցաձեւերից UCI-ի (Հեծանվորդների միջազգային միություն) ցուցակի համար կարեւոր վարկանիշային միավորներ վաստակեց»,- նշեց Արմեն Գյոզալյանը:
Մայիսի 24-ին Էդգար Ստեփանյանը կմեկնի Մոսկվա` մասնակցելու Ալեքսանդր Լեսնիկովի հուշամրցաշարին: