Հովիկ Աբրահամյանի համար շատ դժվար է լինելու Արտաշատում անցկացնել իր թեկնածուին. «Ժամանակ»
«Ժամանակ»-ում կարդում ենք. ««Ծառուկյան» դաշինքի կազմում ԱԺ պատգամավոր Արգամ Աբրահամյանը, որը Հովիկ Աբրահամյանի որդին է, հայտարարել է Արտաշատի քաղաքապետի ընտրությանը Աբրահամյանների թեկնածու առաջադրելու որոշման մասին: Նա ասել է, թե իր հայրը կայացրել է որոշում, որ առաջադրելու է թեկնածու, սակայն թե ում՝ առայժմ չի կողմնորոշվել: Նշենք, որ ՀՀԿ-ն հակված չի Արտաշատում պաշտպանելու Հովհաննես Ղազարյանի (Գազի Հովո) թեկնածությունը:
Վերջինս էլ հակված չէ թույլ տալու իր որդուն առաջադրվել: Եթե հաստատվի, որ Հովիկ Աբրահամյանը սեփական թեկնածուին է առաջադրելու, Գագիկ Ծառուկյանը իր գլխավորած ԲՀԿ-ով չի պաշտպանելու նրան և Աբրահամյանի համար շատ դժվար է լինելու անցկացնել սեփական թեկնածուին:
Իսկ եթե ՀՀԿ-ն որոշի որևէ մեկին անցկացնել, ապա դա լինելու է Արայիկ Գրիգորյանի նախընտրած թեկնածուն, որն ամեն ինչ պետք է անի, որ ընտրություններում կարողանա Արտաշատում ստացած 45.339 ձայնը կրկնել և ավելացնել»։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները