Նախքան մանդատից հրաժարվելը, Հ.Ղարագյոզյանը հյուրասիրություններ է կազմակերպել ու տոնել հաղթանակը. «Իրատես»
Մինչ Գագիկ Ծառուկյանը վերջնականապես կողմնորոշվում է, թե ում է մանդատազրկում, ովքեր են իր «ոտքերի տակ մանդատը փռում», զավեշտալի իրավիճակում են հայտնվում արդեն որոշ նախկին պատգամավորներ:
ԱԺ առաջին նիստում հայտարարվեց, որ «Ծառուկյան» դաշինքի երեք պատգամավորներ (Խաչիկ Մանուկյան, Արտյոմ Ծառուկյան, Հարություն Ղարագյոզյան) մանդատից հրաժարվում են: Այս շարքը կհամալրվի, թե ոչ, դժվար է ասել, բայց եթե նման ցանկություն ունի Գագիկ Ծառուկյանը, ճիշտ կանի, եթե չհապաղի, քանի որ մարդիկ, հնարավոր է, «մեծ-մեծ ծրագրեր» են կազմում: Հավանաբար, այդպիսի իրավիճակում է եղել խորհրդարանի «հավերժ» քչախոս պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը:
«Իրատես»-ի տեղեկություններով, վերջինս ընտրությունից հետո հյուրասիրություններ է կազմակերպել ու տոնել հաղթանակը, բայց հիմա ստիպված կլինի հիասթափեցնել մերձավորներին. նա այլևս պատգամավոր չէ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան