Մահացել է Ջեյմս Բոնդի դերակատար Ռոջեր Մուրը
Կյանքի 90-րդ տարում վախճանվել է բրիտանացի դերասան Ռոջեր Մուրը, ով առավել հայտնի է Ջեմս Բոնդի կերպարը մարմնավորելով,- «Լենտա.ռու»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է BBC News-ը։
Մուրի ընտանիքից հայտնել են, որ դերասանը մահացել է Շվեյցարիայում՝ քաղցկեղի դեմ «կարճ, բայց համարձակ» պայքարից հետո։ Հուղարկավորությունը տեղի կունենա Մոնակոյում։
Մուրը խաղացել է 007 գործակալի յոթ ֆիլմերում։ Նա նաև եղել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան։ 2003 թվականին նա ասպետի կոչման է արժանացել բարեգործության համար։
With the heaviest of hearts, we must share the awful news that our father, Sir Roger Moore, passed away today. We are all devastated. pic.twitter.com/6dhiA6dnVg
— Sir Roger Moore (@sirrogermoore) May 23, 2017