CNNTurk-ը եթերից հեռացրել է Էրդողանի ամերիկյան այցը մեկնաբանող հաղորդավարուհուն
Թուրքիայում գործող «CNNTurk» հեռուստաալիքի ամենավարկանիշային համարվող հաղորդավարուհի Նեվշին Մենգյուն, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ԱՄՆ կատարած այցը մեկնաբանելուց հետո հեռացվել է եթերից։
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, ամեն օր հեռուստաալիքով հեռարձակվող «Գլխավոր լուր» հաղորդման հաղորդավարուհի Մենգյուն, հավատարիմ մնալով հաղորդման ֆորմատին, լուրերը ներկայացնում է իր սեփական մեկնաբանմամբ և գնահատմամբ:
Եվ այս անգամ Էրդողան-Թրամփ հանդիպումը մեկնաբանելիս, հաղորդավարուհին ակնարկել է, որ հանդիպումը սպասվածից կարճ է տևել՝ ասելով. «Էրդողանի մտնելն ու դուրս գալը (Թրամփի սենյակ- խմբ.), նստելն ու զրուցելը, բոլորը միասին տևել է ընդամենը 23 րոպե»:
Ըստ «Սոնդաքիքա» լրատվական կայքի՝ Մենգյուի այս մեկնաբանությունը դուր չի եկել իշխանամետ հատվածին և նա քննադատությունների թիրախ է դարձել: Այս ամենից հետո «CNNTurk»-ը որոշել է Մենգյուին հեռացնել եթերից: Ըստ աղբյուրի՝ ամենայն հավանականությամբ, Մենգյուին հեռուստաալիքում այլ հաստիք կառաջարկվի:
Հարակից հրապարակումներ`
- «Թրամփն անտարբեր մնաց, երբ իր ժողովրդի դեմ Էրդողանը ճնշում գործադրեց»
- Ցուցարարների վրա հարձակման հրամանը տվել է Էրդողանը
- Էրդողանի թիկնապահների հարձակումից տուժած ցուցարարը պատմել է միջադեպի մասին
- Վաշինգտոնում Էրդողանն անձամբ է հետևել ցուցարարներին նկատմամբ բռնությունների իրականացմանը
- Վաշինգտոնում ցուցարարների հետ կռվողները եղել են Էրդողանի թիկնապահները. Guardian
- ԱՄՆ-ում Էրդողանի կողմնակիցները հարձակվել են հայ, քուրդ, եզդի ցուցարարների վրա