Հայաստանին տրամադրված մարդասիրական օգնության 44.1%-ը բաժին է ընկնում Շվեյցարիային
Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրած տվյալների, 2017թ. հունվար-մարտին մարդասիրական օգնության կարգով Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել 486.8 տոննա ապրանք, որի արժեքը կազմել է 6 081.9 մլն. դրամ կամ 12 508.8 հազ. ԱՄՆ դոլար:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, ստացված օգնության 61.4% կազմել են քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 11.7%-ը` մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմները, 8.4%-ը` մանածագործական իրերը, 7.5%-ը` սարքեր և ապարատները, 5.1%-ը` տարբեր արդյունաբերական ապրանքները, 1.9%-ը` պատրաստի սննդի արտադրանքը, իսկ 4.0%-ը` մնացած ապրանքները:
Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանին տրամադրված մարդասիրական օգնության ծավալների 9.2%-ը բաժին է ընկել ԱՄՆ-ին, 16.2%-ը՝ Եվրամիության երկրներին, 44.1%-ը՝ Շվեյցարիային, 19.2%-ը՝ Չինաստանին, 8.5%-ը՝ Գերմանիային: