12-րդ դասարանը կավարտի 19618 աշակերտ
2017-18 ուսումնական տարում Հայաստանի Հանրապետության հիմնական դպրոցների ավարտական 9-րդ դասարանները կունենան 29.642 շրջանավարտներ: Հանրապետության ավագ և միջնակարգ դպրոցների 12-րդ դասարանը կավարտեն 19.618 սովորողներ:
ԿԳՆ մամուլի ծառայությունից հիշեցնում են, որ Հայաստանում շրջանավարտների համար «Վերջին դաս» միջոցառումն այս տարի կկազմակերպվի մայիսի 26-ին: Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանի՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունները կկազմակերպվեն հունիսի 1-ից 23-ը:
Հարակից հրապարակումներ`
- Միասնական քննություններ հանձնողների թիվը պակասել է նախորդ տարվա համեմատ. Արա Իսպիրյան
- Չեն որոշում մի ձև, մեթոդ, որ երեխաների համար կազմակերպվի վերջին զանգի օրը. Բախշյան
- Վերջին դասը` մայիսի 26-ին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները