«Ավրորա»-ն համագործակցում է «Մադրիդյան ակումբի» հետ
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որը հիմնադրվել է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից և ի երախտագիտություն նրանց փրկողների, այսօր հայտարարել է «Մադրիդյան ակումբ» համաշխարհային առաջնորդության միության հետ համագործակցության մասին, որը երկրների և կառավարությունների նախկին ղեկավարների ամենամեծ անկախ ֆորումն է: Համագործակցությունը, որը մեկնարկել է 2017թ. մայիսի 1-ին, նպատակ ունի ոգեշնչելու այնպիսի գործողություններ, որոնք ուղղված կլինեն հումանիտար օժանդակություն կարիք ունեցողներին օգնելուն:
"IDeA հիմնադրամi hանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ որպես պայմանագրի մաս` Մադրիդի ակումբի անդամներ Տանզանիայի նախկին նախագահ Բենջամին Մկապան և Բոթսվանայի նախկին նախագահ Ֆեստուս Մոգաեն կմասնակցեն Երևանում կայանալիք «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը: Աֆրիկյան այս երկու առաջնորդներն անմիջական մասնակցություն են ունեցել Աֆրիկայում, հաստկապես Սուդանում, հակամարտությունների կարգավորման գործում: Երևանում նրանք քննարկումներ կունենան հումանիտար ոլորտի ներկայացուցիչների, հետազոտողների, մեդիա ոլորտի մասնագետների և քաղաքական գործիչների հետ` խաղաղապահության և «խաղաղության կառուցման» արդյունավետ մոտեցումների ու բարեփոխումների շուրջ, ինչպես նաև այս գործընթացում տնտեսական զարգացման կարևորության մասին:
«Ավրորա» մրցանակը համաշխարհային մրցանակ է, որը հիմնադրվել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից և շնորհվում է այն անհատներին, ովքեր իրենց գործունեության միջոցով բացառիկ ազդեցություն են ունենում մարդկային կյանքի պահպանման և հումանիտար խնդիրների առաջ մղման գործում: Նախագահներ Մկապան և Մոգաեն Երևանում կողջունեն 2017թ. «Ավրորա» մրցանակի դափնեկրին, ով կստանա 100.000 ԱՄՆ դոլարի պարգև՝ շարունակելու իր գործունեությունը, ինչպես նաև հնարավորություն կունենա առաջադրել իրեն գործի մղած կազմակերպություններին՝ ստանալու 1 միլիոն դոլարի դրամաշնորհ: 2017թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդներն են` Ֆարթուն Ադան և Իլվադ Էլման, Ջամիլա Աֆղանի, Թոմ Քաթինա, Մուհամադ Դարվիշ և Դենիս Մուկվեգե:
«Մենք մշտապես ցանկանում ենք համագործակցել այնպիսի կազմակերպությունների հետ, որոնք հավատում են մեր առաքելությունը: «Մադրիդյան ակումբի» աջակցությունը շատ օգտակար կլինի՝ հնարավորություններ ստեղծելու մարդկային կյանքը փրկելու, կարիքավորներին հույս տալու և համաշխարհային հումանիտար գործունեություն ոգեշնչելու համար,- ասել է Ավրորա մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը, - մեզ համար պատիվ է՝ աշխատելու այսպիսի հեղինակավոր միջազգային կազմակերպությունների հետ` առաջ մղելով մեր ընդհանուր նպատակը, այն է` մարդասիրական խնդիրների վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը և ամբողջ աշխարհում ճգնաժամերին ու անարդարությանը արդյունավետ լուծումներ գտնելը»:
«Մադրիդյան ակումբը», որին անդամակցում են 100-ից ավելի նախկին նախագահներ ու վարչապետներ՝ շուրջ 70 երկրներից, այսօրվա առաջնորդներին աջակցում է երկու հիմնական ոլորտներում` ժողովրդավարական առաջնորդություն ու կառավարում և ճգնաժամերին ու հետճգնաժամային իրավիճակներին պատասխաններ գտնելու ոլորտներում:
«Շատ բազմազան մասնակիցներով մեր կազմակերպության և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ընդհանրությունն այն խնդիրների ու մարտահրավերների գիտակցումն է, որոնց առջև կանգնած է աշխարհը, ինչպես նաև առաջնորդության և քաղաքացիական մասնակցության միջոցով դրական փոփոխությունների խթանման հանդեպ մեր խորագույն հանձնառությունը,- ասել է «Մադրիդյան ակումբի» գլխավոր քարտուղար Մարիա Էլենա Ագուերոն, - մենք հպարտ ենք, որ մեր փորձառությունը, մասնագիտական գիտելիքները և ընդհանուր ուժը կարող է խորացնել այն հսկայական ազդեցությունը, որ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ունենում է աշխարհի տարբեր անկյուններում»:
Հարակից հրապարակումներ`
- «Ավրորա» գեղարվեստական մրցույթի հաղթողն է 7-ամյա Արփի Ղազարյանը
- Հայտարարվեց 2017թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդների անունները
- «Ավրորա»-ի մրցանակակրի անունը հայտնի կդառնա մայիսի 28-ին
- «Ավրորա» գեղարվեստական մրցույթ
- «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավարը անդրադարձավ «հաց բերող» Արթուր Սարգսյանի առաջադրմանը
- «Ավրորա» մրցանակի անկախ փորձագետներին է միացել Չուլպան Խամատովան
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում