Հայաստանի համար նախատեսված «ԳԼՈՆԱՍՍ» -ի կայանն արդեն պահեստում է
Հայաստանի համար նախատեսված «ԳԼՈՆԱՍՍ» -ի կայանն արդեն պահեստում է, և սպասում են համաձայնագրի վավերացմանը: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանին այս մասին հայտնել են Հայաստան այցելած «Ռոսկոսմոս» դաշնային տիեզերական գործակալության պատվիրակության անդամները:
ՀՀ տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայության հաղորդմամբ, նրանք Երևանում են աշխատանքային քննարկումներ անցկացնելու նպատակով: Քննարկումներին հայկական կողմից մասնակցում են ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի, Բյուրականի աստղադիտարանի և Երևանի պետական համալսարանի ներկայացուցիչներ:
Վահան Մարտիրոսյանը, ողջունելով հյուրերին, հույս է հայտնել, որ առաջիկա մի քանի օրերին արդյունավետ քննարկումներ կլինեն, որոնք կտան շոշափելի արդյունքներ:
Բյուրականի աստղադիտարանի ներկայացուցիչների մասնակցությամբ կողմերը կբանակցեն աստղադիտարանի և «Ռոսկոսմոս»-ի միջև հետագա շարունակական աշխատանքների շուրջ:
Օրակարգում են նաև հայ-ռուսական փոքր արբանյակին, «Ռոսկոսմոս»-ի հետ կրթական համագործակցությանը, Հայաստանի տիեզերական մոնիտորինգի կենտրոնի մոդերնիզացմանն առնչվող հարցեր:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում