Նոր կառավարության կազմը սկսել է ուրվագծվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ում կարդում ենք. «Նոր կառավարության կազմը սկսել է ուրվագծվել։ Առաջիկայում վերացվելու է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնը, որ ստեղծվել էր դեռ 2013թ. հունիսից՝ Տիգրան Սարգսյանի կառավարության օրոք՝ Վաչե Գաբրիելյանին պաշտոնով ապահովելու համար։ Հիմա այս պաշտոնը զբաղեցնում է ՀՀԿ ԳՄ անդամ Դավիթ Հարությունյանը, որը ենթադրվում է՝ նշանակվելու է ՀՀ արդարադատության նախարար կամ, միգուցե փոխվարչապետ։
Կառավարությունն իր երեկվա արտահերթ նիստում հավանության է արժանացել «Կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը։ Միաժամանակ որոշում է կայացվել մայիսի 30-ին Աժ արտահերթ նիստ գումարելու և ի թիվս մի շարք այլ նախագծերի՝ նաև այդ օրինագիծը ներկայացնելու մասին։
Նախագծի հիմնավորումների մեջ նշված է, թե նոր Սահմանադրությամբ նախարարների թիվը պետք է լինի 18-ը, և բացի այդ՝ «նախագիծը նպատակաուղղված է կառավարման արդյունավետությունը բարձրացնելու», այսինքն՝ խոսքեր, որոնք գրվել են նաև պաշտոնը հիմնելիս»։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա