Քաղաքական առումով ԵԱՀԿ Մինսկի խմբի հասցեական հայտարարությունը շատ կարևոր էր. Լևոն Այվազյան
ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը՝ նշեց, որ քաղաքական առումով շատ կարևոր էր, որ առաջին անգամ համանախագահները հասցեական հայտարարություն արեցին:
Ինչ վերաբերում է շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պարբերաբար խախտումներին, Լևոն Այվազյանն ասաց, որ կարող են լինել ինչ-որ տրամաբանական պատճառներ, սպասվող քաղաքական հանդիպումներ, տոնական օրեր և այլն, բայց հիմնականում իրավիճակի լարումն անտրամաբանական է։
«Մենք պետք է հաշվի առնենք այն հանգամանքը, որ հակառակորդը անկանխատեսելի է և արկածախնդիր: Շփման գծի տարբեր հատվածներում, ադրբեջանական զինուժի տարբեր հրամանատարներ կան, որոնց կողմից կատարած գործողությունները ռազմական առումով անտրամաբանական են»,- նշեց վարչության պետը՝ հավելելով, որ շփման գծում խախտումները որևէ ռազմական խնդիր չեն լուծում, այլ իրավիճակը լարված պահելու և խնդրին միջազգային ուշադրությունը հրավիրելու նպատակ են հետապնդում:
«Ես կարծում եմ՝ համանախագահների կողմից դեռևս շատ կլինեն նման հասցեական հայտարարություններ, որոնք կհորդորեն մեր հարևան պետության ղեկավարությանը զերծ մնալ նման գործողություններից», - ընդգծեց Լևոն Այվազյանը։
Հարակից հրապարակումներ`
- ԵԱՀԿ Մինսկի խումբը սկսում է ավելի օբյեկտիվ գնահատել իրավիճակը. թուրքագետ
- ԵԱՀԿ Մինսկի խումբն այլևս չի հանդուրժում Ադրբեջանի լկտի պահվածքը. Դավիթ Բաբայան
- Մինսկի խումբը դատապարտում է հրադադարի ռեժիմի խախտումները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան