Մեր համերաշխությունն ենք հայտնում Միացյալ Թագավորության իշխանություններին և ժողովրդին. Նալբանդյան
ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը ցավակցություն է հայտնել Մանչեսթերում պայթյունի հետևանքով զոհերի կապակցությամբ, որը նա հնչեցրել է Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 17-րդ նիստի արդյունքներով՝ Ֆեդերիկա Մոգերինիի հետ մամլո հայտարարությունների մեկնարկին։
ԱԳն մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Նալբանդյանը մասնավորապես նշել է.
«Նախ և առաջ, կցանկանայի կրկնել, ինչ ասացի Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության խորհրդի հանդիպման սկզբում. մենք խստորեն դատապարտում ենք Մանչեսթերում տեղի ունեցածը՝ անմեղ մարդկանց դեմ հարձակումը: Մեր մտքերն ու կարեկցանքն ենք արտահայտում այս սարսափելի հարձակման զոհերի և դրանից տուժածների հարազատներին: Ցանկանում եմ նաև մեր համերաշխությունը հայտնել Միացյալ Թագավորության իշխանություններին և ժողովրդին»:
Հարակից հրապարակումներ`
- Էյֆելյան աշտարակի լույսերը կմարեն՝ ի հիշատակ Մանչեսթրում զոհվածների
- Հայաստանը խստորեն դատապարտում է նման անմարդկային գործողությունները. ՀՀ նախագահ
- ԱԳՆ. Ստուգում են Մանչեսթրում տուժածների թվում հայերի առկայությունը
- Մանչեստրում տեղի ունեցած պայթյունից զոհվել է 19 մարդ